22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին այլընտրանք չկա․ Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարելի է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Այդ մասին ռուսական Известия-ին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ադրբեջանի նոր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ 2016-ի ապրիլին, զգալի վնաս հասցրեց բանակցային գործընթացին եւ կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու, հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանն ուղղված ջանքերին»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանը նշել է, որ փետրվարին իրավիճակի սրումը հերթական անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է շտապ հսկողություն սահմանել հրադադարի պահպանման ռեժիմին, ինչի մասին նախկինում պայմանավորվածություն էր ձեռք բերվել։

«Բաքվում վերջապես պետք է հասկանան, որ Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մի լեզվով են խոսում՝ քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա»,- ասել է նա։ 

Սերժ Սարգսյանի կարծիքով՝ պատերազմը հարցի լուծման ճանապարհ չէ, եւ խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության ճանապարհով։

Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի «ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի հիման վրա»։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ