Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն:
Մյուֆթյուօղլուն իր մտահոգությունն է հայտնել նախօրեին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Հաթայի նահանգում Սիրիայի քրդական ուժերի հսկողության տակ գտնվող շրջանից բացված կրակի հետևանքով մահացել է թուրք զինծառայող:
Հայտնի է, որ Սիրիայի նշված տարածքում` Աֆրին շրջանում, ընդհանուր վերահսկողության և կրակի դադարեցման համար պատասխանատու է ռուսական կողմը:
Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին հորդորել է քայլ ձեռնարկել իր տարածքում PYD գրասենյակը փակելու ուղղությամբ:
Բացի այդ, պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ռուս զինվորները լուսանկարվել են PYD-ն ներկայացնող քրդերի հետ: