26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիան թույլ չի տալիս հակատանկային համակարգեր վաճառել Թուրքիային

Գերմանիան կրկին արգելել է Թուրքիային ռազմամթերք վաճառել: Թուրքական «AHaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս անգամ արգելք է սահմանվել դեպի Թուրքիա հակատանկային համակարգերի արտահանման համար:

Աղբյուրի համաձայն՝ «Իսլամական պետություն» դեմ պայքարում «Leopard» տեսակի 10 թուրքական տանկեր լուրջ վնասներ էին կրել, ինչից հետո Թուրքիան այդ տանկերի համար պաշտպանական համակարգեր գնելու նպատակով դիմել էր գերմանական «Rheinmetall» ընկերությանը:

«Rheinmetall»-ի գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը նախօրեին տեղեկացրել է, որ Գերմաիայի կառավարությունը դեռևս չի հաստատել նշված համակարգերի արտահանման պայմանագրերը:

Հակատանկային համակարգերը, որոնք ցանկանում է ձեռք բերել Թուրքիան, հանդիսանում են  «Rheinmetall» և «Maffei» ընկերությունների համատեղ արտադրությունը:

Հիշեցնենք, որ օրերս մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջին 5 ամիսների ընթացքում Գերմանիան արդեն 11 անգամ  մերժել է դեպի Թուրքիա զենք ու զինամթերքի արտահանման հետ կապված թույլտվության դիմումները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ