Իսրայելը քննադատել է նացիզմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները

Իսրայելը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Նիդերլանդներին և Գերմանիային նացիզմի մեջ մեղադրելու համար:
Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի՝ Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Էմմանուել Նախշոնը, անդրադառնալով վերանշյալ թեմային ասել է, որ նման համեմատությունները տեղին չեն:
«Իսրայելը դեմ է ցանկացած բանի, ինչը կարող է հրեաների ցեղասպանության հիշատակը արժեզրկել և պարզեցնել»,-ասել է Նախշոնը:
Հիշեցնենք, որ Էրդողանը Նիդերլանդներին և Գերմանիային նացիզմի մեջ մեղադրեց այն բանից հետո, երբ այդ երկրներում չթույլատրվեց, որ Թուրքիայի նախարարները նախընտարական քարոզչություն իրականացնեն, ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի համար: