17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Խադարի վանքը

Խադարի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափի մի դժվարամատչելի անտառապատ լեռնահարթակի վրա, որի ստորոտով հոսում է գետը։ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ վանքն Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի կազմում էր։ Ներկայումս վանքն օկուպացված է Ադրբեջանի կողմից : Խադարի վանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի […]

Կախել են իրանցուն /Տեսանյութ/

Tasnim-ի փոխանցմամբ՝ իրանցին, որը 2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացրել, երեկ առավոտյան մահապատժի է ենթարկվել։ Հարձակվողը կախաղան է բարձրացվել այն բանից հետո, երբ իրանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել դեսպանատանը հրազենի կիրառմամբ Ադրբեջանի քաղաքացու սպանության մեջ։ 2023 թվականի հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այդ հարձակման ժամանակ մեկ մարդ էր […]

Ասրունց կամուրջը

Ասրունց կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ Քարաշեն գյուղից Կարմիր գյուղ գնացող հին դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Կարմիր գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք: 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Կամուրջը, դատելով կառուցման տեխնիկայից և ճարտարապետությունից, կառուցվել է 19-րդ դարում։ Հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված, որ […]

Բարսղիշենի եկեղեցի

Բարսղիշեն կամ Բարսեղաշեն գյուղը գտնվում է Քարվաճառում, Լև գետի ձախակողմյան մի փոքր վտակի հարավային մասում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1650-1740 մետր է։ Գյուղի մասին միակ արձանագրությունը պահպանվել է Դադիվանքի 1763 թվականի կալվածացուցակում։ 19-րդ դարի վերջին այստեղ հաստատվում են քոլանեցի քրդերը և փոփոխելով գյուղի անվանումը այն կոչում են Բաղրսաղ։ Բարսիղաշեն և Ղամշլի գյուղերի միջև մի գեղատեսիլ բլրի […]

Դադիվանք

Գտնվում է ԼՂՀ Մարտակերտի եւ Քարվաճառ շրջանների սահմանագլխին՝ լեռան անտառապատ լանջին: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է I դ.՝ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում: Հետագայում վերածվել է խոշոր վանական համալիրի, որի հյուսիսային կողմում եկեղեցիներն են, գավիթը, ժամատունը, իսկ հարավում՝ աշխարհիկ շենքերը: Համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1244 թ.: Նրա […]

Հզոր պայթյունի հետևանքով հազարից ավել տուժածներ կան /Տեսանյութ/

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 1,139-ի:։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա ըստ իրանական աղբյուրների, թիվը հասել է 20-ի: «Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ […]

Երկրաշարժ Ադրբեջանում

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Շեքիի կայարանից դեպի արևելք՝ Շեքիի և Օգուզի շրջանների սահմանին։ Երկրաշարժի օջախը եղել է 17 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնում 4, իսկ մոտակա բնակավայրերում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ։  

Պառավի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի արևելյան եզրին՝ Տրտու (Թարթառ) գետի վրա: Բազմիցս վերաշինված միջնադարյան կամրջի վերջին՝ հավանաբար ԺԶ-ԺԷ դարերի վերակառուցման մասին ավանդաբար վկայվել է. ‹‹… քարաշէն Պառաւի- կամուրջը մի պառաւի շինած է, որ իբր թէ վերանորոգութեան համար կամրջի մէջ փող է եղել թողած: Այդ փողը հանելու համար գիւղացիք բաւականին քանդել և, կիսով […]

Քարագլխի Կուճիր շալի գերեզմանոց

Սկզբնավորվել է առնվազն 11-րդ դարում և գործել մինչև 17-րդ դարը։ Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից 2022 թ․ մարտի 24-ից։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։ Գտնվում է Խրամորթ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք, Քարագլուխ գյուղատեղիից՝ մոտ 0,5 կմ հարավ-արևելք։ Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։ Գերեզմանոցը գտնվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Քարագլուխ գյուղատեղիից ուղիղ գծով 1,5 […]

Սմբոտանի («Տրեխների կապ») կամուրջը

Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղից 1,6 կմ հարավ : Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Կամրջի մասին պատմական որևէ տեղեկություն հայտնի չէ, իսկ հուշարձանը զուրկ է որևէ արձանագրությունից։ Ըստ Ս. Կարապետյանի՝ այն կառուցվել է 20-րդ դարում: Կամուրջը միաթռիչք է, թռիչքի երկարությունը 4,15 մետր է, լայնությունը՝ 3,28 մետր: Խելերը դրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի