23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Դադիվանք

Գտնվում է ԼՂՀ Մարտակերտի եւ Քարվաճառ շրջանների սահմանագլխին՝ լեռան անտառապատ լանջին:

Ըստ ավանդության՝ հիմնադրվել է I դ.՝ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում:

Հետագայում վերածվել է խոշոր վանական համալիրի, որի հյուսիսային կողմում եկեղեցիներն են, գավիթը, ժամատունը, իսկ հարավում՝ աշխարհիկ շենքերը:

Համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1244 թ.: Նրա ներսում պահպանվել են XIII դ. որմնանկարներ:

Կաթողիկեի արեւմտյան կողմում սյունասրահն է՝ կից զանգակատնով, որի ստորին հարկում կանգնեցված են 1283 թ. նրբագեղ խաչքարեր:

Կաթողիկեի հյուսիսարեւմտյան կողմում Ս. Դադի եկեղեցին է (X-XI դդ.)՝ կից քառամույթ գմբեթավոր ժամատնով (1224 թ.),

իսկ հարավային կողմում՝ աղյուսակերտ թմբուկով գմբեթավոր եկեղեցին (XIII դ.):

Դադիվանքը հայ եկեղեցական ճարտարապետության Արցախի դպրոցի ամենախոշոր եւ լավագույն համալիրներից է:

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ