17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը. Աննա Լորանս

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետել X-ի էջում անդրադարձել է Բաքվում սպասվող Cop29-ին՝ այն անվանելով ամենամաշտաբային ֆեյք իրադարձությունը․ «Ադրբեջանը 2020 թվականին օգտագործել է ջիհադիստներին և ֆոսֆորային ռումբեր կիրառել Լեռնային Ղարաբաղում: 2023 թվականին՝ շրջափակել ու սովի մատնել: Բարի գալուստ CopOfShame (Cop-ամոթ)»։  

Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նուման Քուրթուլմուշը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետԺնևում ունեցած հանդիպման ժամանակ: Գաֆարովան իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները հավատարիմ են միասնական դիրքորոշմանը բոլոր հարցերի շուրջ և ակտիվորեն աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում։  

Նորշենի Սբ. Հովհաննես եկեղեցին

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նորշեն գյուղի կենտրոնում։ Գյուղը նախկինում կոչվում էր Ենկիջան: Եկեղեցու կառուցման մասին վկայում է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբրիէլեան իւր սեպհական ծախքով» : Վ. Բալայանը նշում է, որ եկեղեցին կառուցվել է 1876 թվականին Շուշիից հրավիրված վարպետ Գալուստ Սահակյանի կողմից : Եկեղեցին միանավ կառույց է, […]

Միայն ԼՂ-ն ու Ռուբենը չէ, որ վտանգված են. ՀՀ-ն ինքը վտանգի տակ է. Օկամպո

UWC Dilijan դպրոցի 10-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որին News.am-ը մի քանի հարց է ուղղել։ –Պարոն Օկամպո, այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ Դիլիջանում՝ նշելու UWC Dilijan դպրոցի հիմնադրման տասնամյակը, սակայն այս դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շինծու մեղադրանքով մեկ տարի ապօրինի կալանքի տակ է Բաքվում՝ սպասելով դատավարությանը: […]

Մինչև տարվա վերջ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Նիկոլը փորձում է կանխել առաջիկա պատերազմը՝ դռնեդուռ ընկնելով Վաշինգտոնից մինչև Փարիզ ու Մոսկվա։ Բայց այն, ինչ արել է Նիկոլն իր անհեռատես ու թուրքահպատակ աշխատանքով, բերելու է անկանխատեսելի պատերազմի։ Թշնամու առաջ բոլոր դռները բաց են Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ձախողված Նիկոլը աջ ու ձախ արդեն ասում է, որ նոյեմբերի 20-ից հետո […]

Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում: Իհարկե, արտաքուստ Հաջիզադեն խոսում է Հայաստանի տարածքային հավակնությունների մասին՝ նկատի ունենալով ԼՂ խնդիրը, բայց ակնհայտորեն արժեզրկում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ կանաչ լույս […]

Ադրբեջանի անսպասելի հետքայլը․ ինչի՞ն է սպասում Իլհամ Ալիևը. 168.am

Ամիսներ առաջ Ադրբեջանում կայանալիք COP29-ի ընթացքում Երևան-Բաքու համաձայնագիրը ստորագրելու առաջարկություն անող Ադրբեջանի իշխանությունները ներկայումս լիովին մերժում են արդեն իսկ համաձայնեցված համաձայնագիրը ստորագրելու Երևանի առաջարկը՝ օրեցօր նոր և ծանր պահանջներով գործընթացը մտցնելով փակուղի։ COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանն է, որն այս տարի Ադրբեջանում տեղի կունենա նոյեմբերի 11-24-ն ընկած ժամանակահատվածում: Ուշագրավ է, որ […]

Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունը էսկալացնելու լեգիտիմության նպատակով․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցն «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որում նշվում է․ «- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է նաև, թե Հայաստանը համաշխարհային առաջնորդներին ուղղված քարոզչություն է տանում՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին չմասնակցելու ուղղությամբ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: – Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հոկտեմբերի 4-ի իմ մեկնաբանության մեջ բարձրացված հարցերին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը որևէ […]

Ամուսնուս թողել եմ Արցախում, երանի իրեն /Տեսանյութ/

Որտե՞ղ է հուղարկավորված ամուսինս. չեմ հիշում | Վերապրում․ Լուսինե Իսրաիլյան Լուսինե Իսրաիլյանը Արցախի Խնձրիստան գյուղից է։ Ապրում էր Ստեփանակերտում։ Ամուսինը՝ ավագ ենթասպա Գրիգորի Իսրաիլյանը, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։ Գրիգորին հուղարկավորվել է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, սակայն Լուսինեն չի հիշում, թե կոնկրետ որ մասում… Արցախահայության բռնագաղթը սկսվել էր։ Պաշտպանության բանակը զինաթափված էր։ #Վերապրում #ԱրցախTV #Արցախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի