22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Խամենեի. Իսրայելի հարձակումը չպետք է «չափազանցվի կամ նսեմացվի»/Տեսանյութ/

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չափավոր պատասխան է տվել երկրին հասցված իսրայելական հարվածներին՝ ասելով, որ հարձակումը չպետք է

«չափազանցվի կամ նսեմացվի»՝ միաժամանակ ձեռնպահ մնալով անհապաղ պատասխան գործողությունների խոստումից:

Նախագահ Մասուդ Պեզեշիկյանը հայտնել է, որ Իրանը «համարժեք պատասխան կտա» հարձակմանը, որի հետևանքով զոհվել է առնվազն չորս զինվոր՝

հավելելով, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում:

Իսրայելը հայտարարել է, որ շաբաթ օրը թիրախավորել է Իրանի մի քանի շրջաններում գտնվող ռազմական օբյեկտները՝ ի պատասխան Իրանի հարձակումների,

այդ թվում՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելի ուղղությամբ արձակված գրեթե 200 բալիստիկ հրթիռների:

Կիրակի օրը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը խաթարել է Իրանի հակաօդային պաշտպանության և հրթիռների արտադրության համակարգերը:

Նա ասել է, որ հարվածները «լուրջ վնաս են հասցրել Իրանի պաշտպանունակությանը և հրթիռներ արտադրելու կարողությանը»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ