11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 5 զինծառայող է զոհվել

5 զինծառայող զոհվել եւ 7-ը վիրավորվել են Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով, հաղորդում է “Անատոլիա” գործկալությունը: Վթարը տեղի է ունեցել Իրաքի սահմանին մոտ գտնվող Հաքքյարի նահանգում: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի 4 անդամները եւ 11 զինծառայողներ: Թուրք զինվորականները հայտնել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել վայրէջքի պահին: Սակայն “Firat” գործակալությունը հայտնում է, որ ուղղաթիռը […]

Իտալացիները միլիարդավոր եվրոներ կներդնեն Հյուսիսային Կովկասում

Իտալական “Rizzani de Eccher” ընկերությունը միլիարդավոր եվրոներ է ներդնում` Հյուսիսային Կովկասում հյուրանոցային եւ կոմերցիոն համալիրներ կառուցելու համար, գրում է “Ведомости” թերթը: Այս նախագիծն իրականացնելու արձանագրությունը կստորագրվի ՌԴ եւ Իտալիայի վարչապետներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Մարիո Մոնտիի ներկայությամբ հուլիսի 23-ին: “Rizzani de Eccher”-ի հիմնական սեփականատեր Կլաուդիո դե Էկերը Մոսկվայում արդեն ունի նմանատիպ նախագծեր, որոնք պատկանում են գործարար […]

Արցախցիներն ապացուցեցին, որ պատերազմական պայմաններում էլ կարող են մտածել ապագայի մասին. քաղաքագետ

“Այս ընտրություններով արցախցիներն ապացուցեցին , որ պատերազմական պայմաններում էլ կարող են կազմակերպել ճիշտ ընտրություններ եւ մտածել ապագայի մասին”,-հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր` հուլիսի 21-ին կայացած ասուլիսին: Չնայած  հաջող ընտրություններին, քաղաքագետը կարծում է, որ դրանք չեն փոխի  Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Բանախոսը հիշեցրեց, որ Եվրամիությունը ետ է կանգնել նախորդ տարի ԵՄ  բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի տված […]

Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հուլիսի 20-ի երեկոյան Վանում  կրկին երկրաշարժ է տեղի ունեցել` Ռիխտերի սանդղակով 4,4 բալ ուժգնությամբ, տեղեկացնում է “Անադոլու” գործակալությունը: Երկրաշարժին հաջորդել են 2,6 եւ 2,7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ: Առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: Վանում երկրաշարժերը չեն դադարում նախորդ տարվա հոկտեմբերից: 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որից հետո կրկին […]

Ուրախալի փաստ է տեսնել արցախցիների շարունակական նվիրումը խաղաղ ժողովրդավարությանը. կոնգրեսական

ԱՄՆ-ի Կոնգրեսի` հայերին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն եւ Էդ Ռոյսը շնորհավորական ուղերձ են հղել հուլիսի 19-ին ԼՂՀ  նախագահական ընտրությունների կայացման կապակցությամբ: Փալոնեն մասնավորապես նշել է. “Որպես ամերիկյան Կոնգրեսի հայերին աջակցող հանձնախմբի համանախագահ, շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների կապակցությամբ: Հուլիսի 19-ը Արցախի ժողովրդի ժողովրդավարական ազատության եւ անկախության պատմության մեջ եւս մեկ կարեւոր օր էր: […]

ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփել է ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 20-ի նիստում, ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, ամփոփվել եւ արձանագրությամբ վավերացվել են ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները: ԿԸՀ-ի արձանագրության համաձայն  ԼՂՀ  99.227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72.958-ը: Բակո Սահակյանի օգտին քվեարկել են  47.095, Վիտալի Բալասանյանի օգտին` 22.967, Արկադի […]

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին

Հարգելի պարոն Սահակյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինքնիշխան Արցախում ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացված հերթական նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից Ձեր հանդեպ ցուցաբերած շարունակական վստահության վկայությունն է:  Այն փաստում է, որ ԼՂՀ քաղաքացիները աջակցում են երկրի հզորացմանն […]

Ղարաբաղին լուրջ ընդդիմություն է պետք. Հայոց աշխարհ

Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, ընտրություններում 32,5 տոկոս ստացած Վիտալի Բալասանյանը մտադիր է նոր կուսակցություն հիմնել: “Հայոց աշխարհ”-ի թղթակիցը զրուցել է նախագահի թեկնածուի հետ: -Ինչո՞վ է հիմնավորված նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը. համարում եք, որ դաշտում գործող հիմնական քաղաքական ուժերը չե՞ն արտահայտում ընտրազանգվածի տրամադրությունները։ -Նախեւառաջ նրանով, որ խորհրդարանական բոլոր կուսակցությունները թե նախկինում, թե այս ընտրություններում սատարել են […]

ԼՂ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններ

2012-ի հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած նրան, որ ԼՂ Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, “Հայաստանի Եվրոպական Բարեկամներ”-ը վճռականորեն ողջունում է դե ֆակտո իշխանությունների ցանկությունը կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված տեղական ինքնակառավարում: Այս ցանկությունը ընդգծվել է իշխանությունների կողմից, որոնք հրավիրել են բազմաթիվ միջազգային դիտորդների, այդ թվում մեր խմբին, որը բաղկացած է ութ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի