29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂՀ ընտրությունների մակարդակը համեմատելի է առաջադեմ ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ. ԼՂՀ ԱԳՆ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /Արցախի Հանրապետություն/ տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4 տոկոսը: Ընտրություններին հետեւում էին ինչպես միջազգային դիտորդներ` 22 երկրներից, այնպես էլ քաղաքացիական հասարակության եւ քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչներ: Ըստ միջազգային դիտորդների նախնական գնահատականների` ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ մի քանի թեկնածուների մասնակցությամբ` ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը:

ԼՂՀ ընտրությունների մակարդակը համեմատելի է առաջադեմ ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ, ինչը վկայում է ինքնիշխան եւ անկախ պետականության կառուցման անշրջելիության,  ազատության, ժողովրդավարության իդեալներին մեր ժողովրդի նվիրվածության եւ խաղաղության ստեղծման մասին: Կայացած ընտրությունները կրկին անգամ ապացուցեցին 1991-ին անկախության մասին հանրաքվեի ժամանակ ճիշտ ընտրված ուղու մասին:  Յուրաքանչյուր ընտրությամբ ԼՂՀ  ժողովուրդը այդ ուղին շարունակելու ամուր կամք է արտահայտում եւ  ԼՂՀ-ն անցյալ վերադարձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

Այս առումով անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ընտրություններին մասնակցությունը եւ իշխանության մարմինների ձեւավորումը ազնիվ եւ արդար ընտրությունների միջոցով հանդիսանում է միջազգային  իրավունքում ամրագրված հիմնարար իրավունքներից մեկը, իսկ դրանց անտեսումը եւ չճանաչումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ԼՂՀ-ում կայացած ընտրությունների խանգարելուն ուղղված շահարկումները անհիմն են եւ քարոզչական նպատակ են հետապնդում: Հակամարտության կարգավորման մեջ որոշիչ է հանդիսանում ԼՂՀ ժողովրդի կամքը, որն ամբողջովին ճանաչվում է միջազգային հանրության եւ միջնորդների կողմից:

Ժողովրդական իշխանության զարգացումը հանդիսանում է ԼՂՀ պետականաշինության հիմքը եւ համապատասխանում է միջազգային հանրության քաղաքակիրթ շահերին: Այսպիսով, անցած ԼՂՀ նախագահական ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը չի կարող պայմանավորվել որոշ քաղաքական շրջանակների սուբյեկտիվ կարծիքներով` հարմարվողականություն արտահայտելով պաշտոնական Բաքվի քմահաճույքների նկատմամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ