11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սիրիայի նախագահը քիմիական զենք է պահեստավորում երկրի սահմանների վրա

Սիրիական իշխանությունները քիմիական զենք են տեղադրել սահմանամերձ քաղաքների օդանավակայաններում: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը` հղում անելով Սիրիական ազատագրական բանակի ապստամբների հրամանատարությանը: Ապստամբների ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հայտնի են այն բոլոր վայրերը, ուր իշխանությունները տարել են քիմիական զենքը եւ բոլոր անհրաժեշտ սարքավորումները` դրա գործարկման համար: Ազատագրական բանակի ներկայացուցիչները կարծում են, որ այս քայլով Բաշար ալ-Ասադի […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը. ԱԳՆ

“Ինչպես հայտնի ասույթն է պնդում, որքան մեծ է սուտը այնքան ավելի հեշտ է դրան հավատալ: Թերեւս ադրբեջանական դիվանագիտության պատասխանատուներին այս միտքը շատ է դուր եկել: Չնայած թե դիվանագիտության տեսաբանները, թե պրակտիկ դիվանագետները նշում են, որ  ժամանակակից աշխարհի դիվանագետի համար առաջին սկզբունքներից մեկը ազնվությունն է, մեր հարեւանի դիվանագետները շարունակում են տեղեկատվական դաշտը “հարստացնել” բացահայտ սուտ տեղեկություններով: […]

Ադրբեջանը խախտել է սպառազինությունների պայմանագրի դրույթները.ՄԱԿ

Հուլիսի 23-ին ՄԱԿ-ում տարածվել է կազմակերպության Գլխավոր քարտուղարի` Բան Կի-Մունի “Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում” խորագրով զեկույցը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի դրույթների խախտմանը: Զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Ըստ զեկույցի` պայմանագրի դերն աճել է հատկապես Հարավային Կովկասում եւ մասնավորապես` Ադրբեջանում, “որն սկսել է […]

Իրաքում պայթյուններ են. շուրջ 100 մարդ է զոհվել

Առնվազն 107 մարդ զովել եւ 268-ը վիրավորվել են Իրաքում տեղի ունեցած մի շարք  պայթյունների հետեւանքով, գրում է “Комсомольская правда”-ն: Ոստիկանների խոսքով` զինված գրոհայինները հարձակվել են Բաղդադից հյուսիս գտնվող ռազմական բազայի վրա: Հարձակման զոհն է դարձել 15 զինծառայող: Բաղդադից 30  կմ դեպի հարավ գտնվող Մահմուդիա քաղաքում մեքենաների պայթյունից 10 մարդ է զոհվել: Հարեւան Մադաին քաղաքում մի […]

Կախեթցիներին՝ գինի, ջավախքցիներին՝ ոչ էլ կարտոֆի՞լ.Ազգ

 Հուլիսի 19-ին Վրաստանի արեւելյան ու հարավային շրջաններում տեղի ունեցած փոթորկից տուժել են բազմաթիվ բնակավայրեր ու հողատարածքներ, այդ թվում` Ջավախքի որոշ հատվածը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային իշխանությունները դեռեւս չեն հաշվել վնասի չափը, սակայն արդեն իսկ հայտնի է, որ աղետի հետեւանքով ոչնչացվել է գրեթե ամբողջ բերքը: Այս մասին գրում է “Ազգ”-ը: Ախալցխայի շրջանի 18 գյուղեր առավել […]

Ղարաբաղում դրական տեղաշարժ կա. 168 ժամ

Միջազգային հիմնահարցերի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական “Հաշտեցման ռեսուրսներ” կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին: Խոսելով Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության վիճակի եւ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությունն անհնար է առանց համապատասխան ինստիտուտների կայացման, իրավունքների վրա հիմնված մշակույթի եւ նման արժեքների կայացման: “”Դժվար […]

“Ի՞նչ է` ավելի լավ կլիներ, եթե Ղարաբաղում ռազմական բռնապետություն լինե՞ր”. Մ. Ալեքսանդրով

Ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը այսօր` հուլիսի 23-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ԼՂՀ ընտրությունների եւ Արեւմուտքի արձագանքի մասին: Նրա կարծիքով` հենց միջազգային արձագանքի գործոնն էլ կազդի ներքաղաքական իրավիճակի վրա: Քաղաքագետը նախ իր զարմանքը հայտնեց “ընտրություններն օրինական չեն” արտահայտության վրա, քանի որ ինքը, լինելով դիտորդ ԼՂՀ նախագահական ընտրություններին, փաստում է, որ դրանք անցկացվել են ժողովրդավար, արդար […]

ԼՂՀ ընտրությունների մակարդակը համեմատելի է առաջադեմ ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ. ԼՂՀ ԱԳՆ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /Արցախի Հանրապետություն/ տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4 տոկոսը: Ընտրություններին հետեւում էին ինչպես միջազգային դիտորդներ` 22 երկրներից, այնպես էլ քաղաքացիական հասարակության եւ քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչներ: Ըստ միջազգային դիտորդների նախնական գնահատականների` ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ մի քանի թեկնածուների մասնակցությամբ` ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ […]

Սիրիահայերին օգնելու համար հարկավոր է մշակել հատուկ հայեցակարգ. քաղաքագետ

Եթե սիրիահայերը փորձեն հստակ դիրքորոշում ցույց տալ Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ապա դա կարող է նրանց համար կործանարար լինել: Այս հայտարարությունն արեց քաղաքագետ, վերլուծաբան Սարո Սարոյանը` Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ առաջիկա զարգացումների թեմայի շուրջ կայացած ասուլիսին: Բանախոսի կարծիքով` նման խնդիր չի լինի, եթե սիրիահայերի շահերը համընկնում են Սիրիայի նախագահի վարչակազմի շահերի հետ: Վելուծաբանն անդրադարձավ […]

ԱԵԼ-ը կոչ է արել Բաշար ալ-Ասադին հրաժարական տալ

Արաբական երկրների լիգան կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին լքել նախագահի պաշտոնը` “հանուն երկրի փրկության”: Նման որոշում է կայացվել Դոհայում կայացած ԱԵԼ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, տեղեկացնում է “AFP”-ը: “Ընդունելով այդ համարձակ որոշումը` Բաշար ալ-Ասադը կարող է վերջ դնել ավերածություններին եւ սպանություններին”,-հայտնել է Քաթարի ԱԳ նախարարը: Նա նշել է, որ այդ տեսակետն աջակցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի