11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը: Այս մասին գրում է  “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը` հղում անելով ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության աղբյուրին, ըստ որի այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ: Հունգարացի դիվանագետը նշել է, որ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, սակայն դա նաեւ դիտարկվում է որպես […]

Մեկ ամսվա ընթացքում Սիրիայից ավելի քան 100 հազար մարդ է փախել

Օգոստոսի ընթացքում Սիրիայից փախել է ավելի քան 100 հազար մարդ, հաղորդում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը: Սա ամենաբարձր ամսական ցուցանիշն է հակամարտության սկզբից ի վեր: ՄԱԿ-ը եւ “Սիրիական Կարմիր կիսալուսինը” քայլեր են ձեռնարկում` օգնելու այն ընտանիքներին, որոնք ստիպված են տեղափոխվել: Կազմակերպությունները ֆինանսական աջակցություն են ցուցաբերում, մարդկանց ընդունող երկրների հետ բանակցություններ են վարում` դրամական վճարումների, դպրոցներում […]

Բաքուն հերքում է Բուդապեշտի հետ գործարքը

Ադրբեջանի ներկայացուցիչները  հերքել են այն տեղեկությունը, ըստ որի Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովի տարհանձնման դիմաց Բաքուն մեծ գումարներ է ներդրել Հունգարիայի պետական պարտքերը ծածկելու համար: Հունգարիայում Ադրբեջանի դեսպանը այդ լուրերն “անհեթեթ” է անվանել եւ բացառել է Բաքվի ու Բուդապեշտի միջեւ որեւէ գործարքի հավանականությունը, հաղորդում է “Reuters”-ը: “Ադրբեջանի նավթային ֆոնդը չի նախատեսում Հունգարիայի պետական պարտատոմսերում […]

Վրաստանը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արչիլ Չկոիձե

Հայկական եկեղեցիների խնդիրը Վրաստանում առկա է եւ այն հարկավոր է լուծել` ի օգուտ Վրաստանի քաղաքացի հայերի: Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է “Հերակլ 2-րդ” համայնքի ղեկավար Արչիլ Չկոիձեն, գրում է  “Երկրամասը”: Վրացական ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարը նաեւ շոշափել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: “Կարծում եմ, որ այն երկրում, որտեղ 300 հազար  էթնիկ  հայ […]

Ծեծել են ԿԸՀ նախագահին

Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահին ծեծի են ենթարկել հանձնաժողովի անդամները: Այս մասին տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները: Ըստ հանձնաժողովի տվյալների` սեպտեմբերի 3-ին ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանին ընտրական հանձնաժողովի շենքում ծեծել են նույն հանձնաժողովի անդամներ մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն եւ “Վրացական երազանք” բլոկի նախագահ Բեժան Գունավան: ԿԸՀ-ը դատապարտում  է այդ փաստը եւ կոչ անում հանձնաժողովի անդամներին հարգել […]

ԱՄՆ-ի դիրքորոշումը “սառը ցնցուղի” էֆեկտ ունեցավ Ադրբեջանի վրա. Մամեդյարովը բանակցում է Վաշինգտոնի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսով բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հաղորդում է “Trend”-ը: Մամեդյարովը հայտնել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն անհասկանալի է իրենց համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ը լուրջ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Վերջինս ցմահ բանտարկության էր դատապարտված Հունգարիայում […]

ԱՄՆ-ը չի աջակցի Իսրայելին` Իրանի վրա հարձակման հարցում

Վաշինգոնը չի օգնի Իսրայելին Իրանի վրա օդային հարվածեր իրակացնելու գործողության հարցում, գրում է իսրայելական “Едиот Ахронот”-ը: Ըստ պարբերականի` ԱՄՆ-ը հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարությանը, որ այն դեպքում, եթե Իրանը չռմբակոծի ԱՄՆ-ի նավերը եւ ռազմական բազաները, ինչպես նաեւ փորձեր չձեռնարկի փակելու Հորմուզի նեղուցը, ապա Պենտագոնը զերծ կմնա  հակամարտությանից եւ չի մասնակցի հարձակմանը այդ երկրի միջուկային  օբյեկտների […]

Մանկամիտ նախագահը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”  օրաթերթը զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ, որտեղ էլ վերջինս Ալիեւին մանկամիտ է համարում: “Ալիեւը լրիվ մանկամիտ է, եթե քնած մարդուն կացնահարողն է իր պատկերացրած ազգային հերոսը… Շատ պարզ մտածողություն ունի, որ նման քայլի գնաց՝ առանց հետեւանքները հաշվի առնելու: Ցանկանում էր ցույց տալ, թե տես, իմ […]

Զինված միջամտությունը Սիրիա կնշանակի դիվանագիտական ջանքերի ձախողում. ՄԱԿ

Սիրիայի կառավարական զորքերը այսօր` սեպտեմբերի 3-ին, ռմբակոծել են երկրի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքը: Ըստ ընդդիմության ակտիվիստների` 25 մարդ է զոհվել, որոնց թվում` 6 կին եւ 2 երեխա, գրում է “Независимая газета”-ն: Ավելի վաղ Դամասկոսի թաղամասերից մեկում գործարկվել էր պայթուցիկ նյութ ավտոմեքենայի մեջ: Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Միաժամանակ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Լահդար […]

Ադրբեջանցի դիվանագետների պաշտոնական այցերի մասին որեւէ տեղեկություն չի տարածվի

Այսուհետ ադրբեջանցի դիվանագետների պաշտոնական այցերի մասին որեւէ տեղեկություն չի տարածվի: Ըստ ադրբեջանական “1NEWS.aAZ” կայքի` դա կապված է այն փաստի հետ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իբր թե “ագրեսիվ հայտարարություններ է տարածել Ադրբեջանի հասցեին”: Այդ մասին կայքին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը: “Հաշվի առնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ագրեսիվ հայտարարությունները` մեր քաղաքացիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի