11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀՀ ՊՆ-ն հերքում է հայ զինվորների մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ նախարարությունը հերքում է ադրբեջանական “APA.az” կայքում հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի շփման գծի Ֆիզուլիի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում 2 հայ զինվոր է սպանվել եւ կան մի քանի վիրավորներ: Ըստ ադրբեջանցիների` վիրավորվել է նաեւ մեկ ադրբեջանցի զինվոր` Իլկին Քյամալ օղլու Պետիեւը:

Ռուս ֆուտբոլասերները թուրքերից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

Թուրքական ‘Ֆեներբախչե” ֆուտբոլային ակումբի երկրպագուները Ստամբուլի “Sukru Saracoglu” մարզադաշտի դրամարկղի մոտ քարեր եւ շշեր են նետել “Սպարտակի” երկրպագուների վրա: Մոսկովյան ակումբի երկրպագուները Twitter-ում գրել են, որ իրենցից մեկին դանակով հարվածել են, իսկ ոստիկանությունը  նույնիսկ չի եկել իրենց օգնության: Թուրք երկրպագուները հավանաբար այս կերպ վրեժխնդիր են եղել օգոստոսի 21-ին Մոսկվայում տեղի ուենցած Ռուսաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ […]

Իրանում մեկնարկել է “Չմիավորման շարժման” 16-րդ գագաթաժողովը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում  այսօր` օգոստոսի 30-ին, մեկնարկում է “Չմիավորման շարժման” գագաթաժողովը: 2 օր շարունակ Թեհրանում կհյուրընկալվեն շարժման անդամ-երկրների ղեկավարները: Սա նրանց 16-րդ հանդիպումն է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր henaran.am-ը, Հայաստանը գագաթաժողովին կմասնակցի արտգործնախարարի մակարդակով: “ИТАР-ТАСС”-ի հաղորդմամբ` հանդիպմանը  կմասնակցեն 24 նախագահներ, 3 թագավորներ եւ շուրջ 80 կառավարության ղեկավարներ եւ նախարարներ: հանդիպման գլխավոր թեմաներն են Իրանի […]

Թուրքիան պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին իր երկրում տիրող անկարգությունների համար, հաղորդում է “Reuters”-ը: Սիրիական  “Addounia” հեռուստաալիքի եթերում ալ-Ասադը հայտարարել է, որ “Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար”: Հուլիսի 31-ին թուրքական կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է պաշտպանել սիրիական Հալեպ քաղաքի փախստականներին: Օգոստոսի 2-ին Թուրքիան հայտնել էր, որ իր զորքերը […]

Հայ շախմատիստները ֆավորիտների շարքում են Թուրքիայում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է շախմատի 40-րդ Օլիմպիադան, որը համարվում է ամենավարկանշային առաջնությունն այս սպորտաձեւում: Ըստ միջազգային տեղեկատվական գործակալությունների` առաջնության ֆավորիտներն են համարվում Հայաստանի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի թիմերը: Հայաստանի դրոշի ներքո Ստամբուլում ներկայանում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Կանանց թիմը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, […]

Եվս 3 հայ է սպանվել Սիրիայում

Ըստ Դամասկոսի հայոց առաջնորդարանի տեղեկատվության` Դամասկոսի Ջոբար թաղամասում անհայտ պայմաններում օգոստոսի 28-ին սպանվել են հայազգի հետեւյալ քաղաքացիները` Պետրոս Մաթոսյան` 1963 թվականին ծնված, Գեւորգ Մաթոսյան` 1966 թվականին ծնված, Լեւոն Պետրոսի Մաթոսյան` 1990 թվականին ծնված: Առաջնորդարանը ջանում է նրանց դիակները հակամարտության տարածքից դուրս բերել:

Աղդամի ազատագրումը բեկումնային պահ էր ղարաբաղյան պատերազի ընթացքում. պատմաբան

“Աղդամի ազատագրումը բեկումնային պահ էր ղարաբաղյան պատերազի ընթացքում”,-հայտարարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով Աղդամի ազատագրման եւ դրա պատմական ու ռազմաքաղաքական նշանակության մասին: Աղդամն ազատագրվել է 1993-ի հուլիսի 23-ին` հյուսիսային, հարավային եւ կենտրոնական ուղղություններով գրոհ կազմակերպելու արդյունքում: Աղդամի ազատագրման գործողությունը մշակել է ԼՂՀ ՊՆ հրամանատար Սամվել Բաբայանը: Ինչպես նշեց պատմաբանը, Աղդամի […]

“Большой Кавказ”-ն անդրադարձել է սիրիահայությանը /վիդեո/

“Большой Кавказ” լրատվական կենտրոնը տեսանյութ է պատրաստել, որում անդրադարձ է կատարել Սիրիայի ներկայիս լարված ֆոնի վրա ազգային փոքրամասնությունների` քրդերի, չերքեզների եւ հատկապես` հայերի  իրավիճակին: Սիրիահայերի մի ստվար զանգված արդեն լքել է Սիրիան, մի մասն էլ այնտեղ է մնում` հուսալով իրավիճակի շուտափույթ կարգավորում: Իսկ մասնագետների կարծիքով` հայերը պարզապես ցանկանում են սիրիացիների հետ հաղթահարել դժվար իրավիճակը: http://youtu.be/zWAx297aDZw

Քաղաքական կամքի եւ այլ պետությունների պատրաստակամության դեպքում ԵՎՐԱԶԵՍ-ը կարող է ընդլայնվել. Սերգեյ Նարիշկին

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կարեւորագույն բաղադրիչը առեւտրատնտեսական հարաբերություններն են: 2011թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 11 միլիարդ դոլարի, իսկ ՀՀ տնտեսության  մեջ ռուսական ներդրումների ծավալը` շուրջ  3 միլիարդ դոլարի:  Այսօր այս մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ակադեմիայի նախագահության եւ հայ գիտնականների հետ հանդիպման ժամանակ: Սերգեյ Նարիշկինը  […]

Ռուսաստանը պատրաստակամ է շարունակել ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում. Սերգեյ Նարիշկին

“ՌԴ եւ ՄԽ ջանքերն ուղղված են նրան, որ արդեն մոտ ապագայում հակամարտող կողմերը կարողանան հաղթահարել պահպանվող տարաձայնությունները եւ միմյանց ընդառաջ քայլ կատարեն”,-այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ նախագահության  եւ գիտնականների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: “Ամուր խաղաղության հաստատման  գործում օժանդակելու ՌԴ անկեղծ ցանկության մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի