01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կայցելի Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում է “APA”-ն, այցը նախատեսված է սեպտեմբերի 7-ին: Սպասվում է, որ Ռասմուսենը հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնական անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկի ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի համագործակցությունը, ինչպես նաեւ IPAP  ծրագիրը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ադրբեջան է այցելում Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում:

Սեպտեմբերի 5-6-ը Ռասմուսենը կայցելի նաեւ Հայաստան: Նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ