15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը արժանապատվության կո՞չ է անում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Թայիփ էրդողանը կոչ է արել մուսուլմաններին չտրվել սադրաքներին եւ արժանապատիվ պահել իրենց կրոնական վիրավորաքների դեմ ցույցերի ժամանակ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Էրդողանն ընդգծել է, որ մուսուլմանների խաղաղ ցույցերը` Մուհամեդ մարգարեին եւ իսլամին վիրավորելու դեմ, արդար են, սակայն դրանք չպետք է վերածվեն ահաբեկչական դրսեւորումների` նկատի ունենալով Եգիպտոսում եւ մի քանի այլ երկրներում ընթացող […]

Ալիեւին “ջերմ” ընդունելություն է սպասվում Փարիզում

Սեպտեմբերի 18-ին  Ֆրանսիա կմեկնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը  հայտարարել է, որ ֆրանսահայերն Ալիեւին կդիմավորեն բազմամարդ ցույցերով: Ըստ ամենայնի` ցույցը կկայանա Ադրբեջանի դեսպանատան մոտ: Ցույցի մասնակիցներն իրենց բողոքը կհայտնեն ոչ միայն մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, այլ նաեւ Հայաստանի եւ ԼՂ-ի նկատմամբ տարվող  Ադրբեջանի քաղաքականության  դեմ: Ֆրասնահայերին կմիանան նաեւ մի […]

Հրանտ Դինքի սպանությունը հրահրողին հնարավոր է ազատ արձակեն

Հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը հրահրած Յասին Հայալը, ով ցմահ բանտարկության էր դատապատված, 4 ամսից հնարավոր է ազատ արձակվի` օրենսդրության մեջ առկա բացթողման պատճառով: Այս մասին գրում է “Hurriyet”-ը` հղում անելով Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինի հայտարարությունը: Ի դեպ, վերջինս նախօրեին Երեւանում էր: Խնդիրը կայանում է նրանում, որ Դինքի գործով զբաղված դատարանը […]

Տատիկից է առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին /վիդեո/

՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամն այսօր կազմակերպել էր հանդիպում Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ, գրող Ֆեթիե Չեթինի եւ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ: Նախ, իրավաբան Չեթինն սկսեց պատմել իր պատմությունը: Նա հիշեց, որ մինչեւ իր տատիկն իրեն չպատմեց, թե ինչ են արել թուրքերը 1915թ-ին, ինքը ոչինչ չգիտեր այդ մասին: Իրեն դպրոցում ամբողջովին այլ պատմություն էին ուսուցանել: […]

Իրանցիներն ԱՄՆ-ի դեմ բողոքում են Շվեյցարիայի դեսպանատան մոտ

Թեհրանի շուրջ 500 բնակիչներ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ում լույս տեսած “Իսլամի անմեղությունը” ֆիլմի  դեմ, որը մուսուլմաններին եւ նրանց սրբություններն անպարկեշտ ձեւով է ներկայացնում, գրում է “Tages Anzieger”-ը: 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով ԱՄՆ դեսպանատուն Թեհրանում չկա, այդ պատճառով էլ ցուցարարները հավաքվել են շվեյցարական դեսպանատան առջեւ, որտեղ աշխատում են  ԱՄՆ-ի շահերը ներկայացնող աշխատակիցները: […]

Անջելինա Ջոլին այցելել է սիրիացի փախստականներին /վիդեո/

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին ժամանել է Մերձավոր Արեւելք` որպես խաղաղության դեսպան` փոխարենը պատրաստվի Բրեդ Փիթի հետ հարսանիքին, որը կկայանա Անգլիայում: Լինելով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի հատուկ պատվիրակ` Ջոլին այցելել է փախստականների ճամաբարները Հորդանանում: Իր այցով դերասանուհին փորձել է հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ներկայումս սիրիացի փախստականների մեկ քառորդը Հորդանանում է: Դերասանուհին կոչ է արել միջազգային հանրությանն […]

Պլանային դիտարկում Օմարում

         Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել հյուսիսային ուղղությամբ` Օմարի լեռնանցքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/ եւ նրա դաշտային օգնական Խրիստո […]

Շարմազանովը պատասխանում է Էրդողանին

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով, որ Ղարաբաղի հարցում Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան […]

ԼՂՀ ճանաչման հարցը ԱԺ չպիտի տանել. Արման Մելիքյան

“Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այն պատճառով, որ ցանկություն չունի միայնակ լինել այդ ճանաչման հեղինակը”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, միաժամանակ նշելով, որ միայն այս պատճառով “չի կարելի չճանաչել ԼՂՀ անկախությունը”: Որպես օրինակ՝ նա հիշեց, թե ինչպես Թուրքիան ճանաչեց Հյուսիսային Կիպրոսի անկախությունը: Այդ ժամանակ […]

Թուրքիան ձգտում է իր դիրքերն ամրապնդել Մերձավոր Արեւելքում. թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը եւ արաբագետ Հայկ Քոչարյանը այսօր` սեպտեմբերի 12-ին կայացած ասուլիսին խոսեցին թուրք-սիրիական հակամարտության եւ սիրիահայ համայնքի ներկայիս վիճակի մասին:  Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի` Թուրքիան ձգտում է տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը, քանի որ հնարավորություն կունենա իր դիրքերն ամրապնդել Մերձավոր Արեւելքում: Այդ պատճառով էլ հրահրում է ՆԱՏՕ-ին հարձակում գործել Սիրիայի վրա: Թե Հակոբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի