11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հոլանդիայի տնտեսական հարցերով նախարարը մտահոգ է Սաարովի գործով

Հոլանդիայի տնտեսական հարցերով նախարար Վերհագենը, նախորդ շաբաթ այցելելով Բաքու, հայտնել է իր մտահոգությունը եւ կոչ է արել Հայաստանի հետ հակամարտության հարցում զսսպվածություն դրսեւորել`  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի համաներման հետ կապված տարածաշրջանում առկա լարվածության ֆոնի վրա: Տեղի են ունեցել նաեւ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման հետ կապված քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եվրոպական հանձնաժողովն իր վերջին զեկույցում քննադատել […]

ՀՅԴ-ում տեղյա՞կ չեն Աղաբեկյանի նշանակումից (լրացված)

 ՀՀ  պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանին, ըստ էլեկտրոնային որոշ կայքերի, կվստահվի ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: Հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ, կուսակցության մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանի հետ: Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: Փոխարենը խորհուրդ տվեց զանգահարել ՀՅԴ Գերագույն մարմին կամ ԼՂՀ կենտրոնական կոմիտե` պատճառաբանելով, որ “ՀՀ Գերագույն մարմինը չի խառնվում […]

Սիրիահայ համայնքը հիասթափված է Հռոմի պապից

Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդները հիասթափություն են հայտնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` Լիբանան կատարած այցից, գրում է “Hurriyet”-ը: Նրանց չի հաջողվել պապի օրակարգում ներառել նաեւ Սիրիայի խնդիրը եւ քրիստոնյա համայնքների ներկայիս վիճակը: Հալեպի Հայոց առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ հայերի ընդունելությունը պապի մոտ սահմանափակ է եղել:  Նա նշել է, որ սիրիահայ քրիստոնյա […]

Կարմիր խաչի Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են հայ ընտանիքին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչները օրերս այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ընտանիքի 5 անդամներին` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյաններին, հաղորդում է “APA”-ն: Գեւորգյանները գերության մեջ են գտնվում 2010-ի հունվարից: Նրանք ցանկություն են հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:

Ալիեւն Օլանդի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը

Այսօր` սեպտեմբերի 17-ին, սկսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երկօրյա աշխատանքային այցը Փարիզ: Սպասվում է, որ  Ալիեւի քննարկման հիմնական թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ տարածաշրջանային անվտանգությունը, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ նախատեսված են Ալիեւի հանդիպումները նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրասնուա Օլանդի, ինչպես նաեւ երկրի այլ ղեկավար մարմինների հետ: Նրա […]

Իրանը խոստովանել է սիրիական իշխանություններին աջակցելու փաստը

Իրանի ռազմական ղեկավարությունը խոստովանել է այն փաստը, որ իսլամական հեղափոխության պահակային կորպուսի զինծառայողներ են ուղարկվել  հարեւան երկրներ, այդ թվում` Սիրիա, հաղորդում է “Naharnet”-ը: Ինչպես նշել է գեներալ Մուհամեդ Ալի Ջաֆարին, ներկայումս “որոշ քանակությամբ” զինծառայողներ են գտնվում Սիրիայում եւ Լիբանանում: Ըստ նրա` իրանցի զինծառայողներն այդ երկրներում խորհրդականների դեր են կատարում, եւ որ դա ռազմական ներկայություն չի նշանակում: […]

Արցախի վարչապետը նշանակվեց

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի,  ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության  կազմի վերաբերյալ:

Թուրք դեսպանը սպառնում է

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ “Արեւմուտքը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եթե չի ցանկանում Սաֆարովի դեպքի կրկնությունը”, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Քըլըչը հավելել է նաեւ, որ իր գործունեության ընթացքում “ջանք չի խնայի ԼՂ  հարցում Ադրբեջանին աջակցելու համար”:

Մեկ շաբաթվա ընթացքում թուրքերը 75 քուրդ են սպանել

Թուրքիայի քուրդ-աջատողականների դեմ պայքարում թուրքերը 75 գրոհային են ոչնչացրել` կորցնելով 4 զինվոր, հաղորդում է “AFP”-ը: Թուրք-իրաքյան սահմանի վրա ընթացող գործողությունը, որին մասնակցել է շուրջ 5 հազար մարդ եւ 8 “F-16”  կործանիչներ, սկսվել էր սեպտեմբերի 8-ին եւ ընթացել գրեթե մեկ շաբաթ: Գործողությունից մի քանի օր առաջ թուրքական ինքնաթիռները մի քանի անգամ ռմբակոծել էին քուրդ գրոհայինների դիրքերը` […]

Էրդողանը արժանապատվության կո՞չ է անում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Թայիփ էրդողանը կոչ է արել մուսուլմաններին չտրվել սադրաքներին եւ արժանապատիվ պահել իրենց կրոնական վիրավորաքների դեմ ցույցերի ժամանակ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Էրդողանն ընդգծել է, որ մուսուլմանների խաղաղ ցույցերը` Մուհամեդ մարգարեին եւ իսլամին վիրավորելու դեմ, արդար են, սակայն դրանք չպետք է վերածվեն ահաբեկչական դրսեւորումների` նկատի ունենալով Եգիպտոսում եւ մի քանի այլ երկրներում ընթացող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի