22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրք գնդապետն Ալիեւին առաջարկում է Սաֆարովի արձանը տեղադրել զորամասերում

Թոշակի անցած թուրք գնդապետ-լեյտենանտ Բադրի Ուսթուները նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում շնորհակալություն է հայտնում վերջինիս մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու համար, գրում է “APA”-ն: Նա նաեւ առաջարկել է Ալիեւին Սաֆարովի արձանը կանգնեցնել բոլոր զորամասերում` իբրեւ “օրինակ յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի համար”:

ՀԱՊԿ զորավարժությունները ցույց կտան Ադրբեջանին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաուժեղ ռազմական պետությունն է

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի համար կարեւոր են երկու տեսանկյունից: Նախ, ՀԱՊԿ զորավարժությունների  միջոցով Ադրբեջանին մեսիջ հղվեց, որ Հայաստանն ամենաուժեղ ռազմական պետությունն է տարածաշրջանում եւ երկրորդ` զորավարժությունները ցույց տվեցին, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր երկիր է: Այսօր անդրադառնալով Հայաստանում անցկացվող “Փոխգործակցություն 2012” զորավարժություններին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, զորավարժությունները […]

Ղարաբաղի ապագան Հայաստանի կազմում է. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը նպատակահարմար չէ: Քաղաքագետի դիտարկմամբ` Հայաստանը պետք է լինի ոչ թե առաջին, այլ 2-րդ երկիրը, որը կճանաչի ԼՂ անկախությունը: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` սաֆարովյան ճգնաժամից հետո Հայաստանը կարող է սպառնալ Ադրբեջանին դուրս գալ բանակցություններից` օգտագործելով “Սաֆարովի գործը” որպես խաղաքարտ: Ռիչարդ  Կիրակոսյանի դիտարկմամբ` […]

Հոլանդիայի տնտեսական հարցերով նախարարը մտահոգ է Սաարովի գործով

Հոլանդիայի տնտեսական հարցերով նախարար Վերհագենը, նախորդ շաբաթ այցելելով Բաքու, հայտնել է իր մտահոգությունը եւ կոչ է արել Հայաստանի հետ հակամարտության հարցում զսսպվածություն դրսեւորել`  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի համաներման հետ կապված տարածաշրջանում առկա լարվածության ֆոնի վրա: Տեղի են ունեցել նաեւ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման հետ կապված քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եվրոպական հանձնաժողովն իր վերջին զեկույցում քննադատել […]

ՀՅԴ-ում տեղյա՞կ չեն Աղաբեկյանի նշանակումից (լրացված)

 ՀՀ  պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանին, ըստ էլեկտրոնային որոշ կայքերի, կվստահվի ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: Հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ անդամ, կուսակցության մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանի հետ: Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: Փոխարենը խորհուրդ տվեց զանգահարել ՀՅԴ Գերագույն մարմին կամ ԼՂՀ կենտրոնական կոմիտե` պատճառաբանելով, որ “ՀՀ Գերագույն մարմինը չի խառնվում […]

Սիրիահայ համայնքը հիասթափված է Հռոմի պապից

Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդները հիասթափություն են հայտնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` Լիբանան կատարած այցից, գրում է “Hurriyet”-ը: Նրանց չի հաջողվել պապի օրակարգում ներառել նաեւ Սիրիայի խնդիրը եւ քրիստոնյա համայնքների ներկայիս վիճակը: Հալեպի Հայոց առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ հայերի ընդունելությունը պապի մոտ սահմանափակ է եղել:  Նա նշել է, որ սիրիահայ քրիստոնյա […]

Կարմիր խաչի Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են հայ ընտանիքին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչները օրերս այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ընտանիքի 5 անդամներին` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյաններին, հաղորդում է “APA”-ն: Գեւորգյանները գերության մեջ են գտնվում 2010-ի հունվարից: Նրանք ցանկություն են հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:

Ալիեւն Օլանդի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը

Այսօր` սեպտեմբերի 17-ին, սկսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երկօրյա աշխատանքային այցը Փարիզ: Սպասվում է, որ  Ալիեւի քննարկման հիմնական թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ տարածաշրջանային անվտանգությունը, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ նախատեսված են Ալիեւի հանդիպումները նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրասնուա Օլանդի, ինչպես նաեւ երկրի այլ ղեկավար մարմինների հետ: Նրա […]

Իրանը խոստովանել է սիրիական իշխանություններին աջակցելու փաստը

Իրանի ռազմական ղեկավարությունը խոստովանել է այն փաստը, որ իսլամական հեղափոխության պահակային կորպուսի զինծառայողներ են ուղարկվել  հարեւան երկրներ, այդ թվում` Սիրիա, հաղորդում է “Naharnet”-ը: Ինչպես նշել է գեներալ Մուհամեդ Ալի Ջաֆարին, ներկայումս “որոշ քանակությամբ” զինծառայողներ են գտնվում Սիրիայում եւ Լիբանանում: Ըստ նրա` իրանցի զինծառայողներն այդ երկրներում խորհրդականների դեր են կատարում, եւ որ դա ռազմական ներկայություն չի նշանակում: […]

Արցախի վարչապետը նշանակվեց

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի,  ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության  կազմի վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված