19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Արցախի կառավարության կազմը հաստատված է

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը.

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան`  ԼՂՀ փոխվարչապետ

Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար

Արարատ Աշոտի Դանիելյան `   արդարադատության նախարար

Լեւոն Ստեփանի Մնացականյան`   արտադրական ենթակառուցվածքների նախարար

Կարեն Համբարձումի Միրզոյան `  արտաքին գործերի նախարար

Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան` գյուղատնտեսության նախարար

Սլավիկ Արմիկի Ասրյան`  կրթության եւ գիտության նախարար

Նարինե Էդուարդի Աղաբալյան`   մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար

Մովսես Հրանտի  Հակոբյան`   պաշտպանության նախարար

Նարինե Կառլենի Նարիմանյան`  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան`  քաղաքաշինության նախարար

Սպարտակ Ապետնակի Թեւոսյան`  ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար

Նախագահի այլ հրամանագրերով` Արարատ Աշոտի Դանիելյանն ազատվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ, Լեւոն Ավետիսի Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Կառլեն Ռուբենի Պետրոսյանը նշանակվել  է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ