11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

“Մուսուլմանների անմեղության” պատճառով Իրանը մտադիր է բոյկոտել “Օսկարը”

Իրանի իշխանությունները մտադիր են բոյկոտել “Օսկար“-ի մրցանակաբաշխությունը: Երկրի մշակույթի նախարար Մուհամեդ Հուսեյնի  խոսքով`  Իրանը կհրաժարվի կինոակադեմիային մասնակցել` իբրեւ բողոք “Մուսուլմանների անմեղությունը” հակաիսլամական ֆիլմի դեմ, ինչպես նաեւ այն պատճառով, որ “Օսկար“-ի կազմակերպիչները հրապարակայնորեն հանդես չեն եկել սկանդալային ֆիլմի դեմ: “Reuters”-ի հաղորդմամբ` Հուսեյնը  կոչ է արել մուսուլման բնակչությամբ մյուս երկրներին եւս հետեւել Իրանի օրինակին: Գործակալությունը հիշեցնում է, որ […]

Որովհետեւ վրացիներն ավելի քաղաքականացված են

Ի տարբերություն հայ հասարակության` Վրաստանի հասարակությունը ավելի պայքարող է` զգայուն իր շուրջը կատարվող բացասական երեւույթների նկատմամբ: Վրացական հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը Henaran.am-ի հետ զրույցում վրաց հասարակության  ակտիվությունը կապեց քաղաքական դաշտի հետ: “Քաղաքական դաշտն այնտեղ ավելի ակտիվ է, քաղաքական գործիչները փորձում են տարբեր առիթներ օգտագործել ու բողոքի ակցիաներ են կազմակերպում, հասարակությունը կարողանում է ցույցերի, բողոքների միջոցով արտահայտվել’,-ասաց […]

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպի

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, նշեց, որ նախարարի այցի օրակարգը հրապարակված է: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով: Նախարարի օրակարգում նշված չէ նախարարների հանդիպման մասին, ըստ այդմ` նրանք […]

Վահագն Չախալյանի օգտին արված ցույցերը իզուր են. փորձագետ

Հայ վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, դրանց մասին են վկայում հայ և վրացի պաշտոնյաների այցերը, Ազգային ժողվների համագործակցությունը և այլն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը: Հայ-վրացական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհասնեն, եթե վրաց իշխանությունները մեր հայրենակիցների խնդիրների լուծմանն ավելի ուշադրություն դարձնեն: Բանախոսնը խոսեց նաև երեկ Վրաստանում հայերի […]

Իրանում արգելել են “Google”-ը

Իրանի իշխանությունները հայտնել են “Google” որոնողական համակարգը,  “Gmail” փոստային ծառայությունը եւ  “YouTube” վիդեոհոսթինգն արգելափակելու որոշման մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի կիբեր հանցագործությունների դեմ պայքարի գործակալության ղեկավար Աբդոլսամադ Հորամաբադին, գրում է “РБК” կայքը: Նրա խոսքով` նման արգելքի պատճառ է դարձել “Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ֆիլմի բոլոր հղումները, ինչպես նաեւ ֆիլմը  “YouTube”-ից հանելու  “Google”-ի մերժումը: Հորամաբադին առայժմ չի […]

Ադրբեջանցիները հիացմունքի մեջ են Ջեյ Լոյի “չափսերից” /ֆոտո/

Սեպտեմբերի 23-ին Բաքվի “Crystal Hall” դահլիճում, որտեղ տեղի ունեցավ այս տարվա “Եվրատեսիլը”, համերգով հանդես է եկել Ջենիֆեր Լոպեսը, ով մեկ օր առաջ ելույթ էր ունեցել նաեւ Բաքվում կայացած մինչեւ 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: “Crystal Hall” դահլիճում կայացած համերգը նվիրված է եղել հեղինակային իրավունքներ խախտողներ դեմ պայքարին: Համերգի բացումը կատարել է Ադրբեջանի նախագահ […]

Վրաստանում հայերը մեծ թվով ընդդիմադիր զանգված են ձևավորում

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է իշխող կուսակցության և Բիձինա Իվանաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կոալիցիայի միջև: Ընտրություններին մասնակցելու է 14 կուսակցություն: ՌԴ-ում գտնվող վրացիները չեն կարողանալու մասնակցել հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարնական ընտրություններին՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև առկա լարվածության պատճառով: Վրացական խորհրդարանական ընտրություններին այսօր անդրադարձավ փորձագետ Ալիկ Էրոյանցը: Փորձագետի խոսքով՝  թեժ պայքարը մեկնարկեց այն […]

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից. Սաակաշվիլի

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից: Այս հայտարարությամբ է սկսել իր ելութը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Զուգդիդի քաղաքում կայացած իր ելույթը: Նրա խոսքով` այդ փողերի տերերը ոչինչ չեն կարող անել, բացի շանտաժի ենթարկելուց, կեղտոտ գործեր աելուց եւ ամեն ինչ ավիրելուց: Նախագահը նշել է, որ “նրանք ցանկանում էին  հրապարակել այնպիսի […]

Մամեդյարովը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք`մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանին, հաղորդում է “АПА”-ն: Աշխատանքային այցի շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ  սեպտեմբերի 28-ը, Մամեդյարովը կմասնակցի նաեւ Իսլամական Համագործակցության կազմակերպության անդամ-երկրների ամենամյա նիստին: Մամեդյարովի տեղակալ Արազ Ազիմովի հաղորդմամբ` Նյու Յորքում նա կհանդիպի նաեւ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: “Հնարավոր է նաեւ […]

Երկրաշարժ Արցախում

ՀՀ ԱԻՆ “Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը” տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 01.37-ին ԼՂՀ տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 46.140:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի