10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Ստեփանակերտի օդանավակայանից անվտանգ թռիչքներ իրականացնելու համար բոլոր խնդիրները լուծված են

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից աուդիտ է իրականացվում:

Նա նշել է, որ թռիչքներ լինելու են, ԼՂՀ իշխանություննների համար այդ հարցը փակված է: Իսկ առայժմ իրենք փորձում են պարզել`  համապատասխանում է օդանավակայանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կամակերպության (ԻԿԱՕ) պահանջներին, թե ոչ: Ինչ վերաբերում է թերություններին, ապա Մովսեսյանի խոսքով` այնպիսի թերություն չկա, որը ավիացիոն տեսանկյունից կարող է հիմք հանդիսանալ թռիչքներ չիրականացնելու համար:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974-ին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992-ից օդանավակայանը չի գործում: 2008-ին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը: Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ