17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սաակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից ասել է այն ամենը, ինչ մտածում է Ռուսաստանի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի  ելույթը գրեթե ամբողջությամբ ուղղված է եղել Ռուսաստանի` իր երկրի հանդեպ վարած կոշտ քաղաքականությանը: Նա որոշել է եւս մեկ անգամ առիթն օգտագործել` աշխարհի ուշադրությունն ուղղելու Ռուսաստանի “հանցավոր գործունեության” վրա, գրում է “Интерфакс”-ը:

Սաակաշվիլին նշել է, որ իր երկրի վրա սպառնալիք կա արտասահմանից: Նրա խոսքով` Ռուսաստանը խոշոր ֆինանսական միջոցներ է ներդրել, որպեսզի ազդի Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայնալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:

“ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հայտնել են, որ Ռուսաստանը անօրինական կերպով ուժեր է կուտակում Հարավային Օսիայում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Վրաստանի մաս: Զորքերի կուտակումը ազգի համար նման առանցքային պահի անպատասխանատու մոտեցում է”,-հայտարարել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահը կոչ է արել Վրաստանի ընկերներին եւ դաշնակիցներին ուշադրություն դարձնել դեպքերի զարգացմանը: “Հարկավոր է աչալրջություն ցուցաբերել, որպեսզի 2012-ը չվերածվի 1921-ի կամ 2008-ի, երբ Ռուսաաստանը վերջին անգամ վերջ դրեց մեր անկախությանը”,-վրդովված նշել է Սաակաշվիլին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ