11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանում ձերբակալված հայերն ազատ են արձակվել

Վրաստանի 6 քաղաքացիները, ոոնցից 3-ը հայ են, ազատ են արձակվել եւ արդեն տանն են գտնվում: Այս մասին  “panorama.am”-ին է հայտնել Վրաստանում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանը նշել է, որ 6 անձինք, որոնց թվում` 3 հայ, 2 վրացի եւ մեկ ադրբեջանցի են, ձնկնորսությամբ են զբաղվել Ջանդար լճում, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայտնվել են […]

Րաֆֆի Հովհաննիսյանը չի գնա Բաքու

“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրվել էր մասնակցելու նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին (ԱՔԿՄՀ): Սույն հրավերը պայմանավորված էր Պնոմպենում կազմակերպված` ԱՔԿՄՀ նախորդ վեհաժողովին Հովհաննիսյանի մասնակցությամբ, որտեղ նա այցելեց Կամբոջայի ցեղասպանության համակենտրոնացման ճամբարներ եւ հանդես եկավ ուղերձով` նվիրված ժողովրդավարության ու ինքնիշխանության մարտահրավերներին, Հայոց ցեղասպանությանը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ Լեռնային […]

“Օրենքով գողերը”` “խենթացած կենդանու” դեմ. վրացական նախընտրական կրքերը “թեժանում” են /վիդեո/

Խորհրդարանական ընտրությունների շեմին Վրաստանի գործող իշխանությունները հերթական հարվածը հասցրեցին ընդդիմությանը` հրապարակելով այնպիսի նյութեր, որոնք ապացուցում են Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդի կապը հանցագործ տարրերի հետ: Օրերս ոստիկանությունը սադրիչ տեսանյութ է տարածել, որում տեսագրված է ռեժիսոր, հակամարությունների կարգավորման գծով նախկին նախարար եւ գործող իշխանությունների սուր քննադատ Գեորգի Հաինդրավայի հանդիպումը վրացական հանցագործ հեղինակությունների խմբի հետ նախորդ տարվա աշնանը Ֆրանսիայում, […]

Պայթյուն Դամասկոսում. թիրախը կրկին սիրիական բանակի Գլխավոր շտաբն է

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` բանակի Գլխավոր շտաբի մոտ, 2 պայթյուն են տեղի ունեցել, որոնց փոխհրաձգություն է հաջորդել, հաղորդում է “Associated Press”-ը: Զոհվածների եւ տուժածների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: “Ալ-Ջազիրա” հեռուստաընկերության եթերում ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ ահաբեկչության պատասխանավությունը Սիրիական ազատագրական բանակի վրա է: Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ ահաբեկչության վայրին: Նույնիսկ սիրիական պաշտոնական հեռուսատաընկերությունները եւ […]

Սաակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից ասել է այն ամենը, ինչ մտածում է Ռուսաստանի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի  ելույթը գրեթե ամբողջությամբ ուղղված է եղել Ռուսաստանի` իր երկրի հանդեպ վարած կոշտ քաղաքականությանը: Նա որոշել է եւս մեկ անգամ առիթն օգտագործել` աշխարհի ուշադրությունն ուղղելու Ռուսաստանի “հանցավոր գործունեության” վրա, գրում է “Интерфакс”-ը: Սաակաշվիլին նշել է, որ իր երկրի վրա սպառնալիք կա արտասահմանից: Նրա խոսքով` Ռուսաստանը խոշոր ֆինանսական միջոցներ […]

Վրաստանի ադրբեջանցիները կբոյկոտեն ընտրությունները

Վրաստանում թյուրքերի միության նախագահ Դաշգին Գյուլմամեդովը “vesti.az” գործակալությանը հայտնել է, որ իրենք չեն աջակցում ոչ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ ազգային շարժմանը”, ոչ էլ Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր “Վրացական երազանքին” եւ պատրաստվում են բոյկոտել խորհրդարանական ընտրությունները: Նա բողոքել է, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը ադրբեջանցիներին օգտագործում են միայն ընտրությունների ժամանակ: “Այս անգամ այդպես չի լինելու: Ադրբեջանցիների մեծ մասը […]

Ադրբեջանը ձերբակալել է “սահմանախախտ” հայերին

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի Ադրբեջանի պետական սահմանային ծառայության աշխատակիցները օրերս սահմանը “խախտելու” պատճառով ձերբակալել են Վրաստանի 6 քաղաքացիների, որոնցից 2-ը հայ են: “Սահմանախախտները” Վրաստանի տարածքից Աղգյոլ լիճ են մտել եւ ակամայից “խախտել” Ադրբեջանի սահմանը: Ըստ նախնական տվյաների` հայազգի  “սահմանախախտները” Լեխանդյան Սերգեյը եւ Սարգսյան Միշան են:

Սաակաշվիլին “երիտասարդանում է” պետբյուջեի հաշվին /վիդեո/

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի եւ Իտալիայի կլինիկաներում  կոսմետոլոգիական եւ դերմոտոլոգիական պրոցեդուրաներ է անցել երկրի բյուջեի հաշվին: Այս մասին գրում է “Взгляд”-ը` հղում անելով վրացական “GNS” ստուդիային: Այս անկախ ստուդիայի տրամադրության տակ են հայտնվել 2009-10-ի նախագահի ծախսերի մուտքերը: Օրինակ, բոտոկսի ներարկումը Մյունխենի կլինիկայում 2009-ին նախագահի վրա արժեցել է 9 հազար եվրո, իսկ 2010-ի […]

Ստեփանակերտի օդանավակայանից անվտանգ թռիչքներ իրականացնելու համար բոլոր խնդիրները լուծված են

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից աուդիտ է իրականացվում: Նա նշել է, որ թռիչքներ լինելու են, ԼՂՀ իշխանություննների համար այդ հարցը փակված է: Իսկ առայժմ իրենք փորձում են պարզել`  համապատասխանում է օդանավակայանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կամակերպության (ԻԿԱՕ) պահանջներին, թե […]

Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է ռուս պատգամավորների գրանցել որպես դիտորդ ընտրությունների ժամանակ

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն արտերկրում եւս անցկացնելու համար կբացվեն 45 տեղամասեր, այդ թվում` 3 տեղամաս Թուրքիայում, 2-ը` ԱՄՆ-ում, 2-ը` Իսպանիայում, 3-ը` Ուկրաինայում: Արտերկրում ընտրությունների մասնակցության իրավունք կունենա 42 հազար 613 քաղաքացի, հաղորդում է “Грузия-Online’-ը: Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է ռուս պատգամավորների գրանցել որպես դիտորդ ընտրությունների ժամանակ: Իրենց որոշումը չինովնիկները բացատրել են նրանով, որ 2 երկրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի