12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ԱԺ-ից. քննարկվում է Օսկանյանի անձեռնմխելիության հարցը

Ազգային ժողովը շարունակում է  ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը: ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցող զարգացումներին կարող եք ուղիղ միացմամբ  հետեւել  այստեղ http://livestre.am/11dfR  

Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի հետ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային  նստաշրջանի շրջանակներում հոկտեմբերի 1-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, տեղեկացնում է “APA” գործակալությունը: Հանդիպումը կայացել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ: Հայկական կողմը ներկայացրել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ադրբեջանականը` Սամեդ Սեիդովը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հակամարտության հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար, իսպանացի պատգամավոր Յորդի Չուկլա-ի-Կոստան: Կողմերը հրաժարվել […]

Սիրիան ՄԱԿ-ից պահանջում է վերադարձնել իր օկուպացված տարածքները

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ իր երկրում տիրող իրավիճակը չպետք է շեղի կարեւոր խնդիրների որոշումից` պաղեստինյան խնդրից եւ Գոլանը վերադարձնելուց: Նախարարը հայտարարել է, որ Սիրիան չի հրաժարվի Իսրայելի օկուպացրած տարածքներից եւ պահանջում է վերադառնալ  1967-ի հունիսի 6-ի դրությամբ գործող սահմաններին, գրում է “Israland”-ը: Մուալեմը հավելել է նաեւ, որ ԱՄՆ-ը, […]

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը

Հոկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ նշեց, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց մարդասպան Սաֆարովի ազատ […]

“Վրացական երազանքն” իրականություն դարձավ /վիդեո/

Վրացական ընդդիմությունը ցնծության մեջ է: Բիձինա Իվանիշվիլիի “Վրացական երազանք“-ը գրեթե 20 տոկոսով առաջ է անցել կառավարող ‘Միասնական Ազգային շարժում” կուսակցությունից հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Վրացական երազանքն իրականություն է դառնում ավտոմեքենաների խլացնող ազդանշանների ներքո: Ընդդիմության կապույտ դրոշները` “41” գրառումով, քանի որ ընդդիմության համարը քվեաթերթիկներում հենց 41-ն էր, լցրել են վրացական մայրաքաղաքի փողոցները, հաղորդում է Ռուսաստանի […]

Վրաստանում ընտրություններն ուղեկցվում են ծեծով

Վրաստանում ընտրական գործընթացն առայժմ հանդարտ է ընթանում` առանց լուրջ միջադեպերի, գրում է  “NEWS.GE” կայքը: Չնայած կան նաեւ անհարթություններ: Արձանագրվել են դիտորդներից մի քանիսին` ընտրատեղամասեր թույլ չտալու դեպքեր: Պատճառն այն է, որ վերջիններս տեղեկություն չեն հաղորդել ԿԸՀ-ին իրենց կազմակերպության ֆինանսավորման աղբյուրների մասին: Որոշ տեղամասերում տարբերություն կա ընտրողների եւ քվեաթերթիկների թվի միջեւ: ԿԸՀ-ն սա բացատրում է նրանով, […]

Արցախում հայ զինապարտ է զոհվել

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 27-ամյա զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԼՂՀ պաշտպանության նախարարությունը եւ բանակի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Գարիկ Յակովի Ղազարյանի ընտանիքի անդամներին […]

Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման է հանձնվել

Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվել է շահագործման: Այս մասին “News.am”-ին է հայտնել  Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նա նշել է, որ սեպտեմբերի 28-ին օդանավերի ընդունում-ուղարկում սկսելու եւ օդանավակայանի ` միջազգային չափանիշներին համապատասխանելու հավաստագիր է պաշտոնապես ստացվել: Այսպիսով, Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվել է շահագործման: “Մենք օդանավակայանի աշխատակազմի 35 անդամներին օդանավակայանի գործարկման աշխատանքի համար պատվոգրեր ենք հանձնել- նշել է Աթբաշյանը: […]

Վրաստանը կհաղթի չնայած ամեն ինչի. Սաակաշվիլի

“Այս օրը պատմական նշանակություն ունի Վրաստանի համար` որոշվում է Վրաստանի պետականության հարցը: Մենք պետք է հիշենք, որ  մեր երկիրը միշտ առաջ գնա եւ չգնա ետ` դեպի անցյալը”,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, տեղեկացնում է “NEWS.GE”-ը: Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ վրացի ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի: Իսկ ընտրական տեղամասից դուրս գալիս […]

Ընդդիմության առաջնորդը հրաժարվում է քվեարկել

Վրաստանի “Վրացական երազանք” ընդդիմադիր կոալիցիայի  առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է կատարել իր քաղաքացիական պարտքը եւ քվեարկել: Նա կնոջ հետ ժամանել է ընտրատեղամաս, վերջինս քվեարկել է, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչը լրագրողներին հայտնել է, որ ինքն այս տարի որոշել է չքվեարկել, իսկ պատճառի մասին արդեն հայտնել է լրատվամիջոցներին, հաղորդում է “Новости-Грузия”-ն: “Մեր իշխանություններն արդեն հազար անգամ փոխել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի