12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին կրակոցները նվազել են

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների եւ կրակոցների նվազում` նախորդ շաբաթվա համեմատ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց […]

Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը եւ Ադրբեջանին մեղադրել նոր պատերազմով սպառնալու մեջ։ Ադրբեջանն “ահավոր մեծ քանակի” զինամթերք է կուտակում՝ նախապատրաստվելով պատերազմի վերսկսմանը”,- ասել է Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով եւ ջանքեր չի խնայելու դրան հասնելու համար։  “Այժմ՝ հրադադարի համաձայնագրի կնքումից 18 տարի անց, […]

Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունը ամրապնդող կարևոր օղակ են. ՀՀ ԱԳՆ

 ‘Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը,  քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի’,-պատասխանելով  Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Armnews ՀԸ-ը հարցին` ասել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին: Ըստ ԱԳ նախարարի` Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիականան […]

Հիացած եմ հայերի այն ձիրքով, որ ամենուր կարողանում են հաջողակ լինել. Բ. Իվանիշվիլի

“Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է “Новое время” թերթի գլխավոր խմբագրին տված հարցազրույցը: “Իմ պատասխաններից մեկը շփոթմունք է առաջացրել: Լրագրողի  հարցին, որը վերաբերում էր իմ եւ իմ ընտանիքի` Վրաստան վերադառնալուն, ես հանգամանալից պատասխան եմ տվել, սակայն թերթում հայտնվել է միայն իմ պատասխանի մի մասը, ինչը փոխել է ենթատեքստը: Ստացվել է այնպես, որ ես զարմանում […]

Մեզ համար ակնհայտ է, թե ով է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման արգելափակման պատճառը. շվեյցարացի պատգամավոր

“Մեր խորհրդարանական խմբի համար ակնհայտ է, թե ով է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման արգելափակման պատճառը: Ներկայումս դա թուրքական կառավարությունն է”,- այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության համանախագահ Ուելի Լոյենբերգերը` անդրադառնալով  հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին: Լոյենբերգերի խոսքով, ցյուրիխյան արձանագրությունների նպատակն է ՀՀ-ին թույլ […]

ԼՂ իշխանություններն ազատորեն են ընտրված.Դոմինիկ դը Բյուման

ԼեռնայիննՂարաբաղի իշխանություններն ազատ ընտրությունների միջոցով ընտրված իշխանություններ են եւ վայելում են ժողովրդի վստահությունը: Այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության համանախագահ Դոմինիկ դը Բյումանը: Ն իր գործընկերոջ` Ուելի Լոյենբերգերի հետ միասին Հայաստան կատարած այցելության ընթացքում եղել է Արցախում եւ տեղում ծանոթացել […]

Հայաստանը կարող է լինել ուսանելի մոդել Կովկասի համար. Դոմինիկ դը Բյուման

“Մեր պատվիրակությունը չորս տարի առաջվա համեմատ առաջընթաց է ընդգծում”,-այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ՝ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության համանախագահ Դոմինիկ դը Բյումանը` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Որպես երկրի ներդաշնակ զարգացման խոչընդոտ, շվեյցարացի պատգամավորը նշել է մենաշնորհային տնտեսության ու կոռուպցիայի առկայությունն ու տնտեսական մրցակցության անբավարար […]

Հալեպում 2 հայ է զոհվել. կան նաեւ վիրավորներ

Հալեպի հայաշատ թաղամասում կրկին զոհեր կան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: 2 հրթիռ է ընկել, որոնցից մեկը` Զավարյան թատերասրահի փողոցի բնակելի շենքերից մեկի տանիքին, ինչի հետեւանքով  հրդեհ է բռնկվել, զոհեր չեն եղել: 2-րդ հրթիռն ընկել է “Զեյթուն” հայրենակցական միության բնակելի շենքերից մեկի վրա: Հարվածից զոհվել են հայազգի 75-ամյա Պարսում  Պարսումյանը եւ 60-ամյա […]

ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սիրիական զորքերի կողմից թուրքական տարածքների ռմբակոծումը, որի արդյունքում 65 մարդ էր զոհվել, տեղեկացնում է “Associated Press”-ը: Խորհուրդը Դամասկոսից պահանջել է անհապաղ դադարեցնել միջազգային օրենսդրության խախտումները: Ինչպես նաեւ կոչ է արելՍիրիայի իշխանություններին հարգել հարեւան երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Հարեւան երկրների միջեւ հարաբերությունների սրումը նավթի գնի կտրուկ աճի պատճառով եղավ: Սեւ […]

Թուրքական խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելուն

Թուրքական խորհրդարանն հավանության է արժանացրել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու առաջարկը: Մեկ տարվա մանդատ է ներկայացվել միջսահմանային բանակային գործողությունների իրականացման համար, գրում է “Комсомольская правда”-ն: Նման որոշման համար պատճառ դարձավ 2 երկրների սահմանին` Աքչակալե քաղաքի տարածքում, տեղի ունեցած միջադեպը, երբ Սիրիայի տարածքից թուրքական քաղաքի վրա հրթիռ էին նետել, որի հետեւանքով 5 մարդ զոհվել էր, տասնյակները` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի