08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի. Էրդողան

Թուրքիան պետք է ցանկացած ժամանակ պատրաստ լինի պատերազմի, “Անադոլու” գործակալությանն  է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը:

“Այն պետությունը, որը ցանկացած պահի պատրաստ չէ պատերազմի, լիարժեք պետություն չէ”,-հայտարարել է Էրդողանը` կոչ անելով սիրիական իշխանություններին դադարեցնել Թուրքիայի տարածքին հարվածներ հասցնել, ինչպես նաեւ` սեփական ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառել:

Նախորդ շաբաթ թուրքական բանակը խորհրդարանից միջսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվություն ստացավ: Ըստ այդ մանդատի` թուրքական սահմանային հրետանին հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում գտնվող սահմանային դիրքերին, որոնցից հրթիռներ են արձակվում Թուրքիայի տարածքի վրա:

Անկարան հայտարարում է, որ նման քայլեր են ձեռնարկվում Սիրիայի հետագա սադրանքներին դիմակայելու համար, իսկ զինված հակամարտության մասին առայժմ խոսք լինել չի կարող:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ