12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ինքնասպանություն ադրբեջանական բանակում

  Ըստ ադրբեջանական APA գործակալության,  Բաքվի ներքին զորքերի զինծառայող Ազեր Ամիլօղլու Հասանովը սեփական զենքից կրակել է ինքն իրեն եւ ստացած վնասվածքի հետեւանքով մահացել: Ադրբեջանի ներքին զորքերի մամլո ծառայությունը շրջանառության մեջ է դրել արդեն ավանդական դարձած այն վարկածը, թե իբր միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգուշորեն վարվելու հետեւանքով: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: Սակայն կան տեղեկություններ, […]

Այսօր Ստեփանակերտի օրն է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարն ընդգծել է նման նշանակալի իրադարձությունների պատշաճ մակարդակով տոնելու անհրաժեշտությունը՝ այն կարեւորելով թե քաղաքական եւ թե մշակութային տեսանկյունից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար […]

Մեկ շաբաթվա ընթացքում` 1000 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական […]

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի ապագա դիվանագետների հետ

Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների պատվիրակությանը` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմորեն ողջունելով Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակության անդամներին եւ բարեմաղթանքի խոսքեր հղելով, ծանոթացրել է ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին եւ գործառույթներին, նախարարության առջեւ դրված […]

Վարագա վանքը վաճառվում է. Ազգ

Վանի 7 եկեղեցիներ գյուղում գտնվող Վարագա վանքը վերջին շաբաթների ընթացքում դարձել է Թուրքիայի հայ համայնքի ալեկոծումների պատճառ: Գյուղը եւ, բնականաբար, Վարագա վանքը մյուս եկեղեցիների հետ պատկանում է Ալթայլների գերդաստանին եւ ժառանգաբար անցել է Ֆաթիհ Ալթայլին` Ստամբուլում գործող Haber turq լրատվական գործակալության տնօրենին: Վանի քաղաքապետարանը որոշել է վերանորոգել Վարագա վանքը, բայց արխիվները քրքրելով հանկարծակի հայտնաբերել է, […]

Ազնվատոհմիկ Կանդելակին նախարար չի դառնա

Վրաստանի խոհրդարանական ընտրություններում հաղթանակած կուսակցությունը չի պատրաստվում հաղորդավարուհի Թինա Կանդելակիին կառավարությունում պաշտոն առաջարկել: Հայտնի վրացուհուն նախարար նշանակելու մասին լուրը “Վրացական երազանքի” անդամները բամբասանքներ են անվանել: “Թինա Կանդելակին չի նախատեսվում եւ չի էլ նախատեսվել նախարար նշանակվել”,-“Վրացական երազանքի” ներկայացուցիչ Դավիդ Ուսուպաշվիլիի խոսքերն է հաղորդում ИТАР-ТАСС –ը: Սակայն կուսակցության ներկայացուցիչները ոչինչ չեն ասել այն մասին, որ Թինային պատրաստվում են […]

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պատասխանը

Ս. թ. հոկտեմբերի 8-ին “Հանուն կյանքի” նախաձեռնության հեղինակները մամուլում բաց նամակ են հղել ինձ` բարձրացնելով մի կարեւորագույն հարց, այն է` հղիությունների արհեստական ընդհատումների մտահոգիչ քանակի նվազման ուղղությամբ հետեւողական աշխատանքի անհրաժեշտությունը: Ողջունելով հասարակական շրջանակներում տվյալ խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող սրտացավությունն ու նախաձեռնողականությունը` պարզաբանեմ, որ այդ հարցը գտնվում է պետական մարմինների, նաեւ` իմ սեւեռուն ուշադրության ներքո: Մասնավորապես, […]

Սիրիան Էրդողանին մեղադրում է ստելու մեջ

Սիրիայի ԱԳ նախարարությունը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստելու մեջ: էրդողանը հայտարարել է, որ Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ինքնաթիռում, որը վայրէջք է կատարել Անկարայում, արգելված ապրանքներ կան, հաղորդում է  “AFP”-ը: Սիրիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ “Թուրքիայի վարչապետը շարունակում է ստել` Սիրիայի նկատմամբ իր կառավարության  թշնամական վերաբերմունքը թաքցնելու նպատակով”: Նաեւ նշվում է […]

Ալիեւը խուճապի է մատնվել. “սեւ ոսկու” եկամուտները նվազել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խիստ քննադատության է ենթարկել նավթի եւ գազի հսկա “British Petrolium”-ին` հայտարարելով, որ իր երկիրն 8 մլրդ դոլար է կորցրել ընկերության “սուտ խոստումների” պատճառով, հաղորդում է “BBC”-ին: Ալիեւը նաեւ խոստացել է “խիստ քայլեր” ձեռնարկել այն “ներդրողների նկատմամբ, ովքեր ի վիճակի չեն կատարել իրենց ծառայողական պարտքը եւ պայմանգրի պայմանները”: Ելույթ ունենալով նախարարների կաբինետի […]

Թինա Կանդելակին փոխվարչապե՞տ

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին առաջարկել են Վրաստանի փոխվարչապետի եւ կապի ու զանգվածային հաղորդակցման նախարարի պաշտոնը: Այդ մասին “РБК” կայքին հայտնել է Վրաստանի նախարարների նոր կաբինետի աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով` առաջիկայում  հաղորդավարուհին եւ նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին  բանակցություններ կվարեն այդ հարցի շուրջ: Կանդելակիի մամլո ծառայությունում այս տեղեկությունը չեն հաստատել, բայց չեն էլ հերքել: Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի