12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լիբանանի ընդդիմադիր կոալիցիան Բեյրութի պայթյունի մեջ մեղադրում է Սիրիային

Լիբանանցի քաղաքական գործիչները` հակասիրիական ճամբարից, մեղադրում են Դամասկոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մեջ, որն 8 մարդու կյանք խլեց, հաղորդում է “BBC”-ն: Լիբանանի ընդդիմության ղեկավար Սաադ Հարիրին հայտարարել է, որ ահաբեկչության ետեւում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն է կագնած: Սակայն Սիրիան, ինչպես  ՄԱԿ-ը եւ մի շարք այլ երկրներ, դատապարտել են Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունը: Ենթադրվում է, որ հարձակման […]

Սիրիայում ժամանակավոր հրադադար կհաստատվի

ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին այսօր` հոկտեմբերի 20-ին, բանակցություններ կվարի սիրիական իշխանություններրի հետ: Դիվանագետը կփորձի ժամանակավոր հրադադար հաստատել կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Բրահիմին հայտարարել է, որ զինված պայքարը հարկավոր է գոնե ժամանակավորապես դադարեցնել Քուրբան-Բայրամը նշելու ընթացքում: Սիրիական կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը` մասնակցել բանակցություններին, սակայն երկրի ԱԳ […]

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հայ կին է զոհվել /վիդեո/

Հոկտեմբերի 19-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով զոհված 7 մարդկանց դիակներն անճանաչելիության աստիճան մասնատված են եղել, հաղորդում է “Ալ-Կաբաս” թերթը: 8-րդ զոհի` հայկական ծագումով լիբանանցի Ջորջետա Սարգսյանի դին, միակն է եղել, որի ինքնությունը հաջողվել է պարզել: “Նաարնետի” տվյալներով` Սարգսյանի դին, ինչես նաեւ 46 տուժածներին տեղափոխել են “Ռիզկ” հիվանդանոցը: Ընդհանուր առմամբ` վիրավորների […]

Հայաստանը պետք է ակտիվ մասնակցի տարածաշրջանի գործընթացներին. քաղաքագետ

‘Սրանք կայունություն և խաղաղություն պարտադրող միջոցառումներ են և բարոյահոգեբանական տեսանկյունից՝ հիմնարար ապահովություն ստեղծելու միտում, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ կա բանակ, որն ընդունակ է իրեն պաշտպանելու’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` խոսելով Արցախում մեկնարկած զորավարժությունների մասին: Ըստ փորձագետի` սրանք ոչ թե հնարավոր պատերազմի մասին են վկայում, այլ ուղղակի վտանգները կանխելու համար են: Իսկ քաղաքագետ Հրանտ […]

Ադրբեջանը ճամփորդելու համար վտանգավոր երկրների ցանկում է

“TravelVivi.com” կայքը ներկայացրել է աշխահի 5 վտանգավոր երկրների ցանկը` զգուշացնելով, որ հարկավոր է զերծ մնալ այդ երկրներ այցելելուց: Բացի ակնհայտ վտանգավոր երկրներից` Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա եւ Սոմալի, ինչպես նաեւ քաղաքականապես մեկուսացված երկրներից` Հյուսիսային Կորեա, Բելառուս, Իրան, Մյանմար, նշված են եւս 5 երկրներ` Պապուա-Նոր Գվինեա, Հայիթի, Ադրբեջան, Եգիպոս եւ Լաոս: Մասնավորապես զգուշացվում է, որ այդ […]

Վրաստանը նորմալ երկիր է դառնում. ՆԱՏՕ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի դաշինքին իշխանության փոխանցումը վկայում է այն մասին, որ “Վրաստանը նորմալ երկիր է դառնում”, հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: “Այն փաստը, որ Վրաստանում իշխանությունը փոխվում է քվեարկության արդյունքում, ցույց է տալիս, որ Վրաստանը նորմալ երկիր է դառնում”,-հայտարարել է Ապաթուրայը` […]

ԼՂՀ Մարտակերտի շրջանում դիտարկում կիրականացվի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի  ղեկավարությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ […]

Էրդողանի քննադատ թուրք դաշնակահարին մեղադրում են սրբապղծության մեջ

Թուրք կոմպոզիտոր եւ դաշնակահար Ֆազիլ Սային մեղադրանք է ներկայացվել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար: Աշխարհի մեծ բեմերում համերգներով հանդես եկող Սային կդատեն իր միկրոբլոգում կատարած մի քանի գրառումների համար: Դատախազներին հատկապես զայրացրել է հետեւյալ գրառումը. “Չգիտեմ` նկատել եք դուք, թե ոչ, բայց բոլոր գռեհիկները, գողերը եւ հիմարները հավատացյալ են”: Եվս մեկ գրառում մուեձինի` 22 վայրկյանում աղոթքի […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան  Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո, հաղորդում է “АПА”-ն` հղում անելով ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին: Ինչ վերաբերում է նախարարների հանդիպմանը, ապա Ժակ Ֆորը նշել է, որ այն կկայանա առաջիկա օրերին:  

Էդվարդ Նալբանդյանը եւ Էրիկ Ռուբինը քննարկեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգները բարեկամական գործընկերությունը ներառում է արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էրիկ Ռուբինն ընդգծեց, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ եւ շարունակելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի