12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն

Հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ: Նշենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին “ԱՊԱ” գործակալությանն էր հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը` նշելով, որ հանդիպումը կկայանա Փարիզում` առաջիկա շաբաթվա ընթացքում:

Սիրիացի ապստամբները դժգոհ են ԱՄՆ-ի ժլատությունից

Սիրիական ընդդիմության մեջ մտնող Սիրիական ազգային խորհուրդը, քննադատել է ԱՄՆ-ին` նշելով, որ վերջինս չի ցանկանում ֆինանսապես աջակցել Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ: Ինչպես գրոմ է “Hurriyet”-ը, ՍԱԽ-ի ներկայացուցիչը դժգոհել է, որ ապստամբները “մեկ ցենտ” անգամ չեն ստանում ամերիկացիներից, ովքեր նախկինում “խոստացել էին, որ կաջակցեն”: Նրա խոսքով` Սիրիայում մարտնչող ապստամբներն աշխատավարձ են ստանում միայն Քաթարի, ԱՄԷ-ի եւ […]

Սաակաշվիլին ներում է շնորհել հանցագործի՞ն

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներում է շնորհել Վրաստանի նախկին նախագահ Զվիադա Գամսախուրդիայի որդուն` Ցոտնեին` Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդի ներում շնորհելուց հետո, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն: Ցոտնեն ձերբակալվել է 3 տարի առաջ` հարեւանի վրա հարձակման եւ հրազենային զենք պահելու համար: Բանտում նա եւս մեկ անգամ է դատապարտվել` ռեժիմը խախտելու համար: Գամսախուրդիան պետք է բանտում անցկացներ 10 տարի: […]

Պուտինը կոպիտ անունով է անվանել Էրդողանին, նա հասկացել է. քաղաքագետ

՛՛Եղել է հեռախոսազրույց, որոշ աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահը բավական կոշտ ու կոպիտ անունով է որակել պարոն Էրդողանին, վերջինս  լավ էլ հասկացել է: Էրդողանը ի՞նչ էր անկնալում այդ հեռախոսազրույցից, դժվարանում եմ ասել: Թուրք պիտի լինես, երեսդ պադոշ լինի, որ քեզ ասեն չէ, բայց դու 11-րդ անդամ զանգես ասես՝ հա՞՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ […]

Սիրիայում հաճախացել են հայերի սպանությունները. քաղաքագետ

՛՛Սիրիայում հաճախացել են հայերի սպանությունները՛՛,-այսօր ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Երևի հենց սա է նպաստել, որ հայությունը Սիրիայում արդեն բավական միավորվել է: Միավորման արդյունքն էլ եղել է այն, որ այժմ քրիստոնյա թաղամասերը վերահսկվում են մեր հայ երիտասարդների ջոկատների կողմից: Իհարկե, սա չի նշանակում, որ հայերի սպանությունները կդադարեն: ՛՛Հայերը այդ երկրներում միշտ էլ իրենք են զբաղվել […]

Սիրիայի մասնատումը չի բխում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Հայաստանի շահերից. քաղաքագետ.

Ռուսաստանի  դիրքորոշումը Սիրիայի հարցում ակնհայտ է: Ռուսաստանը սատարում է Սիրիային: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով` Սիրիայի մասնատումը չի բխում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Հայաստանի շահերից: Այն, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, քաղաքագետը դրական է համարում, քանի որ հակառակ դեպքում կմեծանա Թուրքիայի ազդեցությունը: […]

Սիրիայի նախագահը հայտարարել է համընդհանուր համաներման մասին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներում է շնորհել բոլոր նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել Սիրիայի զինված հակամարտության սկզբից ի վեր: “Համաներումը տարածվում է այն բոլոր հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչեւ 2012-ի հոկտեմբերի 23-ը”,-ասվում է նախագահի հրամանագրի մեջ: Ընդ որում, հատուկ ընդգծվում է, որ համաներումը չի տարածվում այն հանցանքների վրա, որոնք իրագործել են “ահաբեկիչները”, գրում […]

ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Մեքսիկայի պատգամավորների պալատում. Մեքսիկայի խորհրդարանը սատարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին

Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` պարոն Վիերան նշեց, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ […]

Դուք մարդիկ եք, ովքեր բարձր են պահում մեր Հայրենիքի պատիվը. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան զինվորականների հետ այսօր “Տիգրանակերտ” զորավարժարանում հետեւել է զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտից հետո, նախագահները պարգեւներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը […]

Ինչ կարելի էր և դեռ կարելի է անել. Օսկանյան

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը առաջ է քաշել երեք կետ, որոնց պետք է հետևի Հայաստանը` արտաքին քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար: ‘Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի