17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի  ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետեւ, հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:

Համանախագահներն ընդգծեցին կողմերի միջեւ լարվածության նվազեցման կարեւորությունը:

Իբրեւ աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրեցին իրենց գաղափարները`խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:

Նախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները եւ համանախագահները պայմանավորվեցին այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ