12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրք ցուցարարներն Էրդողանին “ֆաշիստ” են անվանել

Բեռլինի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության դեմ: Վերջինս Գերմանիա էր ժամանել Թուրքիայի ամենամեծ դեսպանատան բացման, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններ վարելու համար, գրում է “Berliner Umschau”-ն: Կազմակերպիչների խոսքով` ցույցին մասնակցել է շուրջ 3 հազար մարդ: Ցուցարարները մեղադրել են Էրդողանին նրանում, որ նա հեռացնում է Թուրքիան ժողովրդավարությունից, […]

ՀՀ քաղաքացին զոհվել է Վրաստանում տեղի ունեցած վթարի հետեւանքով

Հոկտեմբերի 30-ի երեկոյան Արտակարգ իրավիճակների Նախարարություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վրաստանի Մառնեուլի-Սադախլո ավտոճանպարհի 18-րդ կիլոմետրի վրա “Lexus” մակնիշի ավտոմեքնան` դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, որի հետեւանքով 1986-ին ծնված ՀՀ քաղաքացի Արթուր Տոնոյանը եւ մյուս ուղեւորը, ով Վրաստանի քաղաքացի է, Մառնեուլիի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են: Եվս 2 […]

Հալեպում 7 հայ է գերի ընկել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, երեկ` հոկտեմբերի 29-ին,  Հալեպի մոտակայքում պատանդ են վերցվել հայազգի Կարո Փամփալյանը, Արսեն Արոյանը, Լեւոն Զեյթունյանը, հայր եւ որդի Բաշար եւ Ժորժ Ռաբաթները, ովքեր Սիրիայում բնակվող հին հայերից են: Եվս 2 պատանդների անուններ ճշտվում են:

Վաղ թե ուշ Ադրբեջանը եւս ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Լ. Մելիք-Շահնազարյան

“Խոսելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւի  ամսին մենք մոռանում ենք, որ այս տարի նմանատիպ երեւույթ արդեն եղել էր` 2012-ի մայիսի 17-ին ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի կողմից, սակայն տարբերությունն այն է, որ Ավստրալիայի օրենսդրությունը թույլ է տալիս առանձին նահանգին նմանատիպ բանաձեւ ընդունել, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ չի […]

Իսկական սպանդ. մորթված մարմիններ խաղահրապարակներում /ֆոտո/

Այս օրերին նշվում է իսլամական նշանավոր տոներից Քուրբան բայրամը  (Զոհաբերության տոնը), որը նախատեսում է զոհաբերել անասունների: Թուրքիայում այս տոնը իսկական սպանդի է վերածվել: Յուրաքանչյուր ընտանիք անասուն է մորթում որտեղ պատահի՝ փողոցներից մինչեւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում: Երեխաների աչքի առաջ կարուսելի ձողից կախում ու մորթում են ոչխարներին: Իսկ երեխաների լացն ու կոծը չի էլ անհանգստացնում ծնողներին: […]

“Ոչ Էրդողանի իսլամական կառավարությանը”. Թուրքիայում բախումները չեն դադարում /վիդեո/

Այսօր՝ Թուրքիայի Հանրապետության տոնին, Անկարայում առավոտից սկսած բախումները չեն դադարում: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ: 5000 ոստիկան փորձում է հսկել իրավիճակը՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Բողոքն ուղղված է Էրդողանի կառավարության դեմ: Մի շարք  կազմակերպություններ, որոնք սատարում են  ընդդիմադիր “Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը”, պահանջում են կառավարության հրաժարականը՝ “Ոչ Էրդողանի իսլամական կառավարությանը”, “Մենք Աթաթուրքի զինվորներն […]

Հայաստանը եւ Ղարաբաղը խաղաղության գործընկեր չունեն. Ռ Կիրակոսյան

Ամենակարեւոր եզրակացությունը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից այն է, որ նրանք ընդհանրապես հանդիպեցին”,-հայտարարեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` լրագրողների հետ հանդիպմանը: “Սա ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր Սաֆարովի գործից հետո, եւ հանդիպման կարեւորությունը նրանում չէ, թե ինչ ասեցին Նալբանդյանը կամ Մամեդյարովը, սա պարզապես մարտահարվեր էր ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ միջազգային հանրությանը”,-կարծիք հայտնեց քաղաքագետը: Նրա խոսքով` Ադրբեջանի` […]

Սենսացիա. Բաքուն վաճառում է իր զինվորների օրգանները

Պատերազմն ավարտված չէ, այժմ ընդամենը զինադադար է: Այսօր կազմակերպված ասուլիսին այս մասին նշեց “Մեծ Տիգրան” աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը` ղարաբաղյան բանակցային գործընթացին անդրադառնալով: Անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը` նա նշեց, որ իրենք դեմ են “մադրիդյան սկզբունքներին”, քանի որ դրանք Հայաստանի շահերից չեն բխում: Արցախի գնդի փոխհրամանատար Ռոլանդ Բաբայանը, ով եւս ներկա էր ասուլիսին, […]

Սիրիայում 99 մարդ է սպանվել մեկ օրում` հրադադարի պայմաններում

Հոկտեմբերի 29-ին` սիրիական իշխանությունների եւ ապստամբների միջեւ կնքված հրադադարից  3 օր հետո, առնվազն 99 մարդ է սպանվել, հաղորդում է  “AFP”-ը: Իրավապաշտպանների տվյալներով` նրանցից 35-ը կառավարական բանակի զինովորներ են, 34-ը` ապստամբներ, 30-ը` խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասն սպանվել է կառավարական ավիացիայի հարվածներից` Իդլիբ նահանգի գյուղերից մեկում: Նոր զոհերի մասին տվյալներ Սիրիայից ստացվում են գրեթե ամե օր` […]

Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի  ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետեւ, հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Համանախագահներն ընդգծեցին կողմերի միջեւ լարվածության նվազեցման կարեւորությունը: Իբրեւ աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրեցին իրենց գաղափարները`խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի