23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեքսիկական մամուլի հրապարակումները` Ալիեւի արձանի վերաբերյալ

Ստորեւ ներկայացվում է մեքսիկական մամուլից արված լրաքաղը` Մեխիկոյում տեղադրված Հ. Ալիեւի հուշարձանի վերաբերյալ: Մեքսիկական առաջատար մամուլը խստորեն քննադատության է ենթարկում Մեխիկոյում ադրբեջանական երկու հուշակոթողների գոյության փաստը: Այդ գործընթացը շարունակվում եւ ծավալվում է մինչեւ օրս: Խնդրին անդրադարձել է Մեքսիկական “Excelsior”-ը:

Իր հոկտեմբերի 23-ի “Շարունակվում է բանավեճը Հեյդար Ալիեվի արձանի շուրջ” վերնագրով հոդվածում գրում է /ներկայացվում է կրճատումներով/. Արձանը մայրաքաղաք Մեխիկոյի կառավարության եւ նույն քաղաքում Ադրբեջանի դեսպանության միջեւ
2011թ. հուլիսին կնքված համաձայնագրի մաս է կազմում: Չապուլտեպեք անտառում տեղադրված Հեյդար Ալիեւի արձանի, ինչպես նաեւ
Տլաքսկոակե հրապարակում տեղադրված հուշարձանի շուրջ առաջացած քաղաքացիների անհամաձայնության եւ շարունակվող բողոքի
ցույցերի պատճառով Մեխիկոյի Դաշնային շրջանի կառավարությունը ստեղծեց խորհրդատվական հանձնաժողով` հարցը քննելու եւ արձանների հետագա ճակատագիրը որոշելու համար: Դաշնային շրջանի կառավարությունը Ադրբեջանի դեսպանությունից ստացել էր 65 մլն պեսո` “Մեքսիկա-Ադրբեջան Բարեկամության այգու” եւ Տլաքսկոակե հրապարակի բարեկարգման համար եւ տեղադրել վերոնշյալ հուշարձանները:

Արձանը գտնվում է Մեքսիկա-Ադրբեջան բարեկամության այգում` Ժամանակակից Արվեստի Թանգարանի դիմաց: Այգու բացումը տեղի ունեցավ 2012թ. օգոստոսի 22-ին` հաշվի չառնելով Արձանի տեղադրամը դեմ արտահայտված Չապուլտեպեկ անտառի քաղաքային խորհրդի ղեկավարի կարծիքը: Վերջինս Ալիեւին անվանեց ցեղասպան եւ մարդու իրավունքների ոտնահարող:

“Ադրբեջանցի ընդդիմադիրը քննադատում է հուշարձանը” վերնագրով հոդվածում “Excelsior”-ը տպագրել է նաեւ ադրբեջանցի ընդդիմադիր Իսա Գամբարի հարցազրույցից մի հատված: Անդրադառնալով Ալիեւի արձանի խնդրին` Գամբարը նշել է, որ վերջին ինը տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը լծվել է երկրում Ալիեւի հուշարձանների տեղադրման, նրա անունով եւ պատկերներով թանգարանների, շենքերի կառուցման գործին: Ըստ Գամբարի` Մեխիկոյում երկու հուշարձանների տեղադրմանն ուղղված ծախսերը չեն քննարկվել երկրի խորհրդարանում, ինչպես եւ առանց վերահսկման ծախսվում են նավթային եկամուտներից ստացված տասնյակ միլիարդներ:

Հարցին անդրադարձել է նաեւ մեքսիկական  “La Razon” պարբերականը, որն իր “Հանձնաժողովը կքննարկի Ադրբեջանի բռնապետի արձանի ճակատագիրը” վերնագրով հոդվածում ներկայացնում է հանձնաժողովի անդամներից մեկի` թերթին տված հարցազրույցից մի հատված. Խորհրդատվական Հանձնաժողովի անդամ Գաբրիել Գեռա Կաստելյանոսը նշում է, որ բացի Ալիեւի արձանի տեղադրումից կա նաեւ մեկ այլ հարց, որը քիչ ծանոթ է հանրությանը, բայց նույնպես արժանի է ուշադրության, դա ` Խոջալուի ենթադրյալ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեկ այլ հուշարձանի տեղադրումն է: Այստեղ հարցը նրանում է, թե ինչպես է մեկնաբանվում պատմությունը
եւ ինչպիսի ծայրահեղ թեթեւությամբ է գործածվում ցեղասպանություն բառը ոչ միայն այս, այլեւ շատ տարբեր դեպքերում: Ցեղասպանությունների մասին խոսելը շատ էժանագին դարձել: Վերջինս նշում է նաեւ “Ծանոթ լինելով Հեյդար Ալիեւի, ինչպես նաեւ նրա որդու` Ադրբեջանի ներկայիս նախագահի պատմությանը, ակնհայտ է, որ նրանք ժողովրդավարական արժեքների կրողներ չեն”:

“Բռնապետի որդին վճարել է Մեքսիկայի Սենատում Ժողովրդավարական Հեղափոխության Կուսակացության ղեկավարի` Բաքու այցելության բոլոր ծախսերը” վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվում սենատոր Կարլոս Նավառետեի Բաքու կատարած այցին:
Մեխիկոյում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեվի արձանի բացումից մեկ ու կես ամիս առաջ, Ադրբեջանի կառավարությունը վճարել է սենատոր Կարլոս Նավառետեի` Բաքու այցելության բոլոր ծախսերը` այդ երկրի քաղաքական համակարգին ծանոթանալու նպատակով: Այցի ժամանակ Նավառետեն փառաբանել է Իլհամ Ալիեւին եւ բարձր է գնահատել/գոհունակությամբ նշել է/ Ալիեւի կառավարության նվիրատվությունը Մեխիկոյի Դաշնային շրջանին` երկու հրապարակների կառուցման համար, որոնցից մեկում էլ տեղադրվել է բռնապետի արձանը: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի նվիրատվությամբ բարեկարգված երկու հրապարակները զգալի հետք կթողնեն մայրաքաղաքում:

Օգոստոսի 22-ին Նավառետեն ընդունեց Ադրբեջանի փոխվարչապետին: Նույն տեղի ունեցավ արձանի եւ Տլաքսկոակե հրապարակի բացման արարողությունը, վերջինը նվիրվում է խաղաղությանը, ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին: “Արձանը պատիվ չի բերում Դաշնային Շրջանին” վերտառությամ հոդվածով թերթն անդրադարձել է նաեւ Ալիեւի արձանի կապակցությամբ պաշտոնական այցով Մեքսիկայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը:

“Մեխիկոյի կառավարությունն ընդունել է մի որոշում, որը բոլորի կողմից համարվում է սխալ, հետեւաբար հենց քաղաքի կառավարությունն էլ պետք է որոշի` արդյոք այդ արձանը պետք է հանել կամ պետք է մնա իր տեղում: Եթե այն մնա, ապա պատիվ չի բերի Մեխիկո քաղաքին:
Կառավարությունն ինքն իրեն պետք է հարց ողղի, թե արժեր արդյոք մեքսիկացի հերոսների կողքին կանգնեցնել նման
անձնավորության արձանը` համեմատության մեջ դնելով մեքսիկացի հերոսների հետ”:

ՀՀ ԱԳ նախարաը ժխտել է, թե Հայաստանի կառավարությունը տեղեկատվական պատերազմ է սկսել Հեյդար Ալիեւի դեմ եւ հիշեցրել է, որ Ադրբեջանում գոյություն չունեն լրագրություն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ: “Աշխարհում մամուլի ազատության ցուցանիշներով Ադրբեջանը գտնվում է 162-րդ տեղում, այդ պատճառով էլ նրանք կարծում են, որ այլոք ընդունակ են նման քայլերի”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ