12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իվանիշվիլիի “թեթեւ ձեռքով” Սաակաշվիլին մնաց “մթության մեջ”

Վրաստանի նախագահի վարչակազմը որոշել է անջատել նախագահական նստավայրի արտաքին լուսավորությունը: Սաակաշվիլիի մամլո քարտուղարի խոսքով` որոշումը կապված է նախագահի վարչակազմի բյուջետային ֆինանսավորման կրճատման հետ: Նախագահական նստավայրը լուսավորող լույսերից կմնա միայն գլխավորը`անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է “Интерфакс”-ը: Հարկ է նշել, որ խնդիրը հավանաբար ոչ այնքան բյուջետային միջոցների խնայումն է, որքան որ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ Սաակաշվիլին […]

Պայթյուններ Դամասկոսում` նախագահական նստավայրի մոտ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` նախագահական նստավայրի մոտակյքում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է “Reuters”-ը: Ողջ թաղամասը հրետանային ռմբակոծության է ենթարկվել, հայտնի է, որ մի քանի մարդ է զոհվել, սակայն զոհերի ճշգրիտ թվի մասին կամ այլ  տեղեկություններ չեն հաղորդվում: Նշենք, որ այդ թաղամասը բնակեցված է ալավիներով` այն կրոնական աղանդը, որին պատկանում է նաեւ Սիրիայի նախագահ […]

Սիրիացի ապստամբները սատարում են Ռոմնիին

Սիրիական Դարաա քաղաքի ընդդիմադիր ռազմական խորհրդի ղեկավար Ահմեդ Նիման հույս է  հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի Միթ Ռոմնին, գրում է  “The Guardian”-ը: “Ես Ռոմնիին հաղթանակ եմ մաղթում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ասաց, որ կփորձի օգնել Սիրիային: Մենք ցանկանում ենք որ նա օգնի մեզ զենք ձեռք բերել եւ արգելել թռիչքները երկրի օդային տարածքում”,-հայտարարել է ապստամբների ղեկավարը` […]

Վրաստանի եւ ՌԴ-ի հարաբերություններին խանգարում է Վրաստանի ձգտումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին. փորձագետ

ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունների կարգավորմանը կարող է խանգարել Վրաստանի` ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը` խոսելով Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակին: Նա նշեց, որ “վրացական երազանքի” առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի` վարչապետ դառնալուց հետո, նա ակտիվորեն զբաղվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու խնդրով, ընդ որում` թե տնտեսական, թե մշակութային, […]

Վրաստանում “բանտերի հեղափոխություն” է սպառնում

Վրաստանում բողոքի ցույցերի ալիք է բարձրացել` ի պաշտպանություն բանտարկյալների: Նրանց հարազատները փորձում են ներխուժել կալանավայրերի տարածքը եւ պահանջում են աշխատանքից հեռացնել կալանավայրերի ղեկավարներին: Իշխանությունները կարծում են, որ բանտերում տեղի ունեցող անկարգությունների ետեւում  նախկին չինովնիկներն են` նախագահ Միխեիլ Սաակաշվիլու  շրջապատից, եւ զգուշանում են, որ գործը կարող է ավարտվել բանտերի համընդհանուր բողոքի ակցիայով, գրում է “Коммерсанть”-ը: Իրավիճակն ավելի […]

Օսկանյանն ու Կորյուն Նահապետյանն ընդունել են ՆԱՏՕ-ի պատվիրակությանը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպեցին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ: Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, կարեւորեց ‘ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում’ միջոցառման անցկացումը, որին անմիջական մասնակցություն են […]

ԵՊՀ-ն կրկին Արցախում էր

Նոյեմբերի 2-ից 4-ը Մայր բուհի ներկայացուցիչները այցելեցին Լեռնային Ղարաբաղ: ԵՊՀ պատվիրակությունը մեկնել էր Արցախ մասնակցելու ավանդույթ դարձած ծառատունկին: Համալսարանի ղեկավարության անմիջական նախաձեռնությամբ` ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի եւ ուսանողական խորհրդի մասնակցությամբ կատարված այցն Արցախ այս անգամ նվիրված էր Շուշիի եւ Քաշաթաղի ազատագրման 20-ամյակին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Ռուբեն Մարկոսյանն ու Գեղամ Գեւորգյանը, Մայր բուհի մի […]

Սիրիացի ապստամբները մարտնչում են պաղեստինցիների դեմ

Սիրիացի ապստամբները մարտեր են վարում Պաղեստինի ազատագրական Ազգային ճակատի ստորաբաժանումների հետ: Այն մասամբ ռազմական կազմակերպություն է, որը հովանավովում է Սիրիայի կառավարության կողմից, հաղորդում է “Associated Press”-ը: Պայքարն ընթացել է Դամասկոսի հարավում` պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարում: Պաղեստինցիների կողմից են կռվել նաեւ սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները: Կողմերի կորուստների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: Պաղեստինցի փախստականները, ովքեր Սիրիայում […]

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը տեղյակ չէ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայ լրագրողների հետ կայացած ասուլիսին հայտարարել է, թե տեղյակ չէ Ադրբեջանի ՊՆ վերջին հայտարարությունից, որում ադրբեջանցիները “սպառնացել էին հարվածել այն օբյեկտին, որը հարցականի տակ կդնի Հայաստանի գոյությունը”: Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան, որից հետո վերջինս մտահոգություն էր […]

Վրացի բանտարկյալները կարել են բերանները` ի նշան բողոքի /վիդեո/

Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կսանսկի բանտում արդեն 2-րդ օրն է բողոքի ակցիաներ են կազմակերպվում: 15 բանտարկյալներ, ովքեր պահանջում են փոխել բանտի ղեկավարությունը, կարել են բերանները` ի նշան բողոքի, գրում է “Комсомольская правда”-ն: Ցուցարարները բողոքում են, որ բանտի ղեկավարությունը սպառնում է իրենց հետ հաշվեհարդար տեսնել եւ բանտի տարածք մտցնել հատուկ նշանակման ջոկատներին: Իրավապաշտպան Գեորգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի