12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նախագահ Սաակաշվիլին շրջագայում է աշխարհով մեկ եւ ստեր տարածում. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Բանակցությունները բարդ կլինեն, քանի որ նախօրեին ՆԱՏՕ-ի խորհրդարանական ժողովը Վրաստանի վերաբերյալ խիստ բանաձեւ է ընդունել` ընդգծելով, որ իշխանությունների կողմից ընդդմադիրների հետապնդումները քաղաքական դրդապատճառներով անթույլատրելի է, գրում է  “Независимая Газета”-ն: Ռասմուսենի հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին պետք է ցրի այդ թյուր կարծիքը, որը […]

Ուրուգվայն առաջինը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը

Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Խորխո Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը նախօրեին ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Օրիկոյի հանդիպումից հետո լրագրողների հարցերին են պատասխանել Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական խմբի ղեկավար Ռուբեն Մարտինես Ուելմոն եւ Հայաստան-Ուրուգվայ  բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցել են  նաեւ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը եւ […]

Արաբական գարունը կհասնի՞ Լիբանան

“Սիրիայում տեղի ունեցող դեպքերը խիստ մտահոգիչ են նաեւ Լիբանանում: Շատ է խոսվում այն մասին, որ Սիրիայից հետո հերթը կհասնի Լիբանանին: Սակայն ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, արաբական գարունը կշրջանցի Լիբանանը”, – այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում լույս տեսնող “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ինչպես տեղեկացնում  է Քանդահարյանը՝ այս պահի դրությամբ […]

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Ալիևը փոխանցվել է Կարմիր Խաչ

Հայ-ադրբեջանական սահմանը նոյեմբերի 12-ին հատած Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը հանձնվել է Կարմիր Խաչին: Այս մասին Henaran.am-ի գետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` միջազգային կառույցները պետք է որոշեն, թե ինչ է լինելու Ադրբեջանի քաղաքացու հետ, սակայն հավանաբար նա ետ կվերադարձվի հայրենիք: Հարցին, թե սահմանի հատումը դիտավորություն է եղել, Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նման տեղեկատվության […]

2 տասնամյակ համաձայնության գալ չի հաջողվել եւ առայժմ դա հնարավոր չէ. քաղաքագետ

Ֆրանսիան պարզապես իր խոսքով ընդգծել է, որ պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը: Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությանը, թե “Ֆրանսիան ամեն ինչ կանի ԼՂ խնդրի կարգավորման համար”` նման կարծիք հայտնեց “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` դա ընդամենը համանախագահող երկրի պատասխանատվության զգացումի արտահայտություն է: “Ֆրանսիան առայժմ պատարստ է միայն շարունակել ջանքերը` բանակցային […]

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի նամակը

Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը` որպես ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ստահոդ քարոզարշավ է ծավալել Ստեփանակերտի օդանավականայի վերագործարկման վերաբերյալ` նպատակ ունենալով ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման` Ադրբեջանի  կողմից  իրականացվող քաղաքականությունը: […]

Ալիեւը հատել է հայ-ադրբեջանական սահմանը

 Նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ , 1971թ. ծնված Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում: Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները:

Պարսից ծոցի երկրները ճանաչել են սիրիական ընդդիմության օրինավորությունը

Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհուրդը ընդդիմադիր սիրիական կոալիցիան ճանաչել է որպես սիրիական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ, հաղորդում է “AFP”-ը: Խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ կազմակերպությունը ջանքեր կգործադրի, որպեսզի մյուս արաբական երկրները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը, ճանաչի ընդդիմադիր բլոկի օրինական լինելը: Նա նաեւ հույս  է հայտնել, որ ընդդիմադիր կոալիցիոն բլոկի հայտնվելը կնպաստի Սիրիայում բռնությունները դադարեցնելուն […]

Ադրբեջանցին կացնահարել է կնոջը եւ դստերը

Ադրբեջանում տղամարդը սպանել է կնոջը եւ դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է “1news.az” կայքը, Մարդական շրջանի բնակիչ Մանսիմ Մանսիմովը ընտանեկան կոնֆլիկտի հողի վրա կացնահարել է կնոջը` Զամֆիրա Մանսիմովային եւ 21-ամյա դստերը` Սեւինջ Մանսիմովային: Այնուհետեւ աֆեկտի վիճակում գտնվելով` կախվել է: Դեպքի մանրամասները հայտնի չեն: Այժմ հետաքննություն է անցկացվում: Սեւինջ Մանսիմովան լրագրող էր աշխատում […]

Օբամայի նախագահության առաջին ժամկետում ԱՄՆ-ը գլխավոր դերակատարությունը ԼՂ հարցում թողել էր ՌԴ-ին

Կարծում եմ, որ Օբամայի  նախագահության 2-րդ ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ավելի շատ պայմանավորված կլինի տարածաշրջանային զարգացումներով: Խոսելով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից` հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` լրագրողների հետ հանդիպմանը: Բանախոսը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, ըստ որի եթե նույն նախագահն է կրկին ընտրվել, ուրեմն  առանձնապես սպասելիքներ չկան եւ տարածաշրջանում ոչինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի