Մեկ գիշերում 12 պաղեստինցի է զոհվել Գազայի տարածքում /վիդեո/
Իսրայելական ռազմաօդային ուժերի ավիահարվածից Գազայի տարածքում 12 մարդ է զոհվել, հաղորդում է պաղեստինյան “Maan” գործակալությունը: Ընդհանուր առմամբ Գազայի տարածքում զոհվածների թիվը հասել է 82-ի:
Նոյեմբերի 19-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է իրականացրել: Իսկ կեսգիշերին ռազմաօդային ուժերն ավտոմեքենա են ոչնչացրել Գազայի հարավում, որի հետեւանքով 2 մարդ է զոհվել:
Այնուհետեւ նրանք կրակահերթ են արձակել Գազայի Զեյթուն եւ Շիջայա թաղամասերի վրա: 10 մարդ սպանվել է, 60-ը` վիրավոր են: Սպանվածների թվում 2 երեխա կա: Ըստ այլ տվյալների` մահացել է 3 հոգուց բաղկացած ընտանիք, այդ թվում` 5-ամյա երեխա:
Աղբյուրները նշում են, որ Իսրայելի ուղղությամբ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները ոչ մի հրթիռ չեն արձակել կիրակի օրվա ընթացքում:
ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Պաղեստինին եւ Իսրայելին հաշտություն կնքել Եգիպտոսի հովանու ներքո: Սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Թայլանդ կատարած այցի շրջանակներում, հայտարարել է, որ “լիովին աջակցում է Իսրայելի` ինքնապաշտպանության իրավունքը”: