12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում ստորագրահավաք են անցկացնում` Սաակաշվիլիի պաշտոնանկության օգտին

Վրաստանում սկսել են ստորագրություններ հավաքել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամ պաշտոնանկության օգտին: Ինչպես հաղորդում է “REGNUM”-ը, նման նախաձեռնությամբ հանդես է եկել “Միաբանություն` հանուն մարդու իրավունքների” ՀԿ-ը: Նախագահի պաշտոնանկման պահանջին արդեն հավանություն են տվել մշակույթի գործիչները, մասնավորապես գրողներ Ջանսուգ Չարկվիանին, Չաբուա Ամիրեջիբին, ինչպես նաեւ ռեժիսորներ Ռեզո Չխեիձեն եւ Գիգա Լորտկիպանիձեն: Կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ ստորագրահավաքը կիրականացվի […]

Ռուսաստանը Իրաքից բացատրություններ կպահանջի

Ռուսաստանը Իրաքից բացատրություններ կպահանջի` կապված 4,2 մլրդի ռազմական պայմանագրի խզման մասին լուրերի հետ, գրում է “Коммерсантъ”-ը` հղում անելով ռուսական կառավարության աղբյուրին, որը հայտարարել է. “Մենք արդեն բանակցություններ ենք վարում իրաքյան կողմի հետ, պարզում ենք նրանց դիրքորոշումը, այդ թվում` այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչել են օրերս: Մեզ որեւէ տեղեկություն Բաղդադի ծրագրերի փոփոխման կամ մտահոգությունների մասին չի հասել”: […]

Մեդիա միջավայրն Ադրբեջանում ապահովության կարիք ունի. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Բաքվում ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է իշխանություններին, որ “մեդիա միջավայրն” ապահովության կարիք ունի, տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը: Դունյա Միյատովիչը Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում, որի ընթացքում նա այցելել է նաեւ կալանքի տակ գտնվող լրագրողներին,  բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է լրատվամիջոցների ազատության խնդիրը: “Իմ բոլոր այցերի ընթացքում ես հույս եմ հայտնել, որ […]

Սիրիայում ընտրել են ընդդիմության առաջնորդին

Սիրիացի ապստամբներն ընտրել են  նոր կոալիցիայի առաջնորդին: Կոալիցիան պետք է պայքարի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի  դեմ: Սիրիական հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիայի ղեկավարն է դարձել իսլամ քարոզիչ եւ գիտնական Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը` Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն, հաղորդում է “Reuters”-ը: Ալ-Խաթիբն իմամ է եղել Դամասկոսի մզկիթներից մեկում, սակայն 3 ամիս առաջ լքել […]

Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները

Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ: Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները: Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը: […]

Առաջնայինը սիրիահայերի անվտանգության խնդիրն է. թուրքագետ

Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունների ու հակամարտության զարգացումների շուրջ մի քանի նոր երանգներ են հայտնվել: Այսօր ասուլիսին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ‘Առաջինը ԱՄՆ ընտրություններում Օբամայի հաղթանակն է: ԱՄՆ-ը կցանկանա արագ լուծել սիրիական խնդիրը, սակայն կա նաև Իրանի հարցը: Երկրորդը Դոհայում հրավիրված համաժողովն էր, որտեղ կարևոր որոշումներ ընդունվեցին’,-ասաց Հովհաննիսյանը: Կա նաև մի  երրորդը հանգամանք. քրդերը, որոնք մինչ վերջերս կարծես […]

Փոթիում գործադուլը դադարեցվել է

Վրաստանի գլխավոր Փոթի նավահանգիստը դադարեցրել է գործադուլը, հաղորդում է Թբիլիսիում Взгляд-ի թղթակիցը։ Այն դադարեցվել է, երբ բանակցություններին միացել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և Միասնական արհմիությունների նախագահ Իրակլի Պետրիաշվիլին։ Նշենք, որ նոյեմբերի 1-ից Փոթի նավահանգստի մոտ 1200 աշխատակիցները դադարեցրել էին իրենց աշխատանքը: Նրանք պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը և կարգավորել աշխատանքի հետ կապված այլ հարցեր: […]

ԱԺ փոխնախագահը արձագանքել է

Նախօրեին տրամաբանությունից զուրկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կուժեղացնի ճնշումը ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագների, այդ թվում` ԱՄՆ-ի վրա: Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. “Այս հայտարարությունը եւս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության […]

Մենք կողքից չենք հետեւի, եթե ԼՂ բնակչությանը ոչնչացնելու փորձ արվի. Ս. Սարգսյանը` “Wall Steet Journal”-ին

“Wall Steet Journal” ամսագիրը զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահն իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ հարեւան Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղը զինված հակամարտության մեջ ներքաշել` միաժամանակ զգուշացնելով, որ այդ դեպքում հայկական կողմի պատասխանն “անհամեմատ ուժեղ” կլինի: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին: Ինչ վերաբերում […]

Մեկ գիշերվա ընթացքում 8 հազար սիրիացի է փախել Թուրքիա

Նոյեմբերի 9-ի գիշերը Սիրիայի շուրջ 8 հազար բնակիչներ հարեւան Թուրքիա են փախել` փրկվելով իրենց հայրենիքում ընթացող մարտերից, հաղորդում է “AFP”-ը: Սիրիական հակամարտության ողջ ընթացքում 120 հազար սիրիացի է փախել Թուրքիա, որոնց թվում ոչ միայն խաղաղ բնակիչներ են, այլ նաեւ դասալիքներ զինված ուժերից: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ կքննարկի Սիրիայի հյուսիսային մասերում “ոչ թռիչքային տարածքներ” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի