16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արաբական գարունը կհասնի՞ Լիբանան

“Սիրիայում տեղի ունեցող դեպքերը խիստ մտահոգիչ են նաեւ Լիբանանում: Շատ է խոսվում այն մասին, որ Սիրիայից հետո հերթը կհասնի Լիբանանին:

Սակայն ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, արաբական գարունը կշրջանցի Լիբանանը”, – այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում լույս տեսնող “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Ինչպես տեղեկացնում  է Քանդահարյանը՝ այս պահի դրությամբ բանակը Լիբանանում ունի բացարձակ վերահսկողություն, թեեւ երկրի որոշ հատվածներում տեղի են ունեցել  հրաձգություններ, սակայն դրանք համընդհանուր բնույթ չեն կրել:

“Եթե Սիրիայում այսօր է քաղաքացիական պատերազմ ընթանում, ապա Լիբանանը տարիներ առաջ է այն տեսել: Այնպես որ, կարելի է ասել՝  Լիբանանն անցել է այս ուղով: Մյուս կողմից պետք է նշել, որ ի տարբերություն Լիբանանի՝ Սիրայում հատվում են աշխարհի գերտերությունների ու տարածաշրջանային խոշոր երկրների շահերը: Այստեղ պայքարը գնում է ազդեցության գոտիների համար”,-նշել է  Քանդահարյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ