24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստորագրություններ Սաակաշվիլիի դեմ` Թբիլիսիի փողոցներում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վաղաժամ պաշտոնանկ անելու նպատակով ստորագրահավաք է ընթանում: Ակցիան կազմակերպել է “Միաբանություն` հանուն մարդու իրավունքների” ոչ կառավարական կազմակերպությունը` հասարակական ակնառու գործիչների աջակցությամբ, գրում է “Взгляд”-ը: Կազմակերպությունը մտադիր է 200 հազար ստորագրություն հավաքել, որպեսզի դրանք հանձնվեն խորհրդարանին, որից հետո օրենսդիրները պետք է քննարկեն այդ հարցը: Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան 2013-ի […]

Ադրբեջանը մտադիր է նոտա ներկայացնել Ուրուգվային

Ադրբեջանական “АПА” գործակալությունն անդրադարձել է Ուրուգվայի պտվիրակության այցին Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլաեւը հայտարարել է, թե այցի կազմակերպիչներն իբր թե “վնասում են բանակցային գործընթացին”: Աբդուլաեւը հայտարարել է նաեւ, որ Ուրուգվայի պատվիրակության այցի հարցը քննարկվում է, եւ ադրբեջանական կողմը մտադիր է նոտա ներկայացնել Ուրուգվային:

Շաքարային դիաբետի տարածվածությամբ Հայաստանն առաջինն է տարածաշրջանում

Այսօր շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրն է: Շաքարային դիաբետով հիանդների թիվը գնալով մեծանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այս մասին այսօր ասուլիսում խոսեց ‘Մուրացան’ հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան: Նրա տեղեկացմամբ`  Հայաստանում այս հիվանդությամբ տառապում է 56 հազ. մարդ, որոնցից 400-ը՝ մինչև 18 տարեկան երեխաներ են: Նա նշեց, որ իրականում նրանց թիվը շատ ավելին […]

Նախագահ Սաակաշվիլին շրջագայում է աշխարհով մեկ եւ ստեր տարածում. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Բանակցությունները բարդ կլինեն, քանի որ նախօրեին ՆԱՏՕ-ի խորհրդարանական ժողովը Վրաստանի վերաբերյալ խիստ բանաձեւ է ընդունել` ընդգծելով, որ իշխանությունների կողմից ընդդմադիրների հետապնդումները քաղաքական դրդապատճառներով անթույլատրելի է, գրում է  “Независимая Газета”-ն: Ռասմուսենի հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին պետք է ցրի այդ թյուր կարծիքը, որը […]

Ուրուգվայն առաջինը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը

Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Խորխո Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը նախօրեին ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Օրիկոյի հանդիպումից հետո լրագրողների հարցերին են պատասխանել Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական խմբի ղեկավար Ռուբեն Մարտինես Ուելմոն եւ Հայաստան-Ուրուգվայ  բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցել են  նաեւ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը եւ […]

Արաբական գարունը կհասնի՞ Լիբանան

“Սիրիայում տեղի ունեցող դեպքերը խիստ մտահոգիչ են նաեւ Լիբանանում: Շատ է խոսվում այն մասին, որ Սիրիայից հետո հերթը կհասնի Լիբանանին: Սակայն ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, արաբական գարունը կշրջանցի Լիբանանը”, – այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում լույս տեսնող “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ինչպես տեղեկացնում  է Քանդահարյանը՝ այս պահի դրությամբ […]

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Ալիևը փոխանցվել է Կարմիր Խաչ

Հայ-ադրբեջանական սահմանը նոյեմբերի 12-ին հատած Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը հանձնվել է Կարմիր Խաչին: Այս մասին Henaran.am-ի գետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` միջազգային կառույցները պետք է որոշեն, թե ինչ է լինելու Ադրբեջանի քաղաքացու հետ, սակայն հավանաբար նա ետ կվերադարձվի հայրենիք: Հարցին, թե սահմանի հատումը դիտավորություն է եղել, Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նման տեղեկատվության […]

2 տասնամյակ համաձայնության գալ չի հաջողվել եւ առայժմ դա հնարավոր չէ. քաղաքագետ

Ֆրանսիան պարզապես իր խոսքով ընդգծել է, որ պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը: Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությանը, թե “Ֆրանսիան ամեն ինչ կանի ԼՂ խնդրի կարգավորման համար”` նման կարծիք հայտնեց “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` դա ընդամենը համանախագահող երկրի պատասխանատվության զգացումի արտահայտություն է: “Ֆրանսիան առայժմ պատարստ է միայն շարունակել ջանքերը` բանակցային […]

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի նամակը

Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը` որպես ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ստահոդ քարոզարշավ է ծավալել Ստեփանակերտի օդանավականայի վերագործարկման վերաբերյալ` նպատակ ունենալով ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման` Ադրբեջանի  կողմից  իրականացվող քաղաքականությունը: […]

Ալիեւը հատել է հայ-ադրբեջանական սահմանը

 Նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ , 1971թ. ծնված Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում: Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի