Իրանահայ համայքը գնալով նոսրանում է. Կարեն Խանլարյան
“Իրանում սպասվում է նախընտրական շրջան: Ներքաղաքական պայքարից առաջ եւ հետո հայկական համայնքը չի տուժել ներքաղաքական եռուզեռից”, -այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը:
“Henaran.am” –ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Սիրիայի եւ Իրանի հայ համայքների միջեւ սերտ կապը պայմանավորված է Իրան-Սիրիա դաշինքով, Խանլարյանը պատասխանեց, որ այս երկու համայնքների միջեւ կապն ունի առավել պատմական ակունքներ: Սակայն սիրիական հակամարտության սրման հետեւանքով Իրանի իշխանությունները սկսել են ուշադրություն դարձնել հայ համայնքերի փոխհարաբերությունների վրա: Իրանահայ համայնքի ներկայացուցիչները հաճախ են Սիրիայի դեպքերի շուրջ խորհրդակցությունների հրավիրվում:
Խանլարյանը նշեց, որ սիրիահայերը ապաստան են գտնում նաեւ Իրանում. “Ճիշտ է, Իրան տեղափոխվող սիրիահայերի թիվը շատ քիչ է, սակայն այս միտումը եւս կա: Փոխարենը իրանահայ համայքն է գնալով նոսրանում: Հիմնական Իրանի տնտեսական խնդիրներն են ստիպում իրանահայերին լքել շուրջ 100 հազարանոց համայնքը: Արտագաղթի հիմնական ուղղություններն են ԱՄՆ-ը, Կանադան, հետո նոր եվրոպական որոշ երկրներ: Ցավոք, Հայաստանը այս ցուցակում չկա”, -նշել է Խանլարյանը: