11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Սոցկայք միայն հայերի համար

Ստամբուլաբնակ հայ Բուրաք Բուլդաքը ստեղծել է “Haysocial” սոցիալական կայքը, որը նախորդ շաբաթվանից հասանելի է բոլոր հայերի համար: Սոցկայքում ընդգկված են “Facebook”, “Twitter”, “Google+” եւ  “Lınkedin” սոցկայքերի գլխավոր ֆունկցիաները: Այն յուրօրինակ սոցկայք է, որտեղ կարող են գրանցվել միայն հայերը:

Ստամբուլի հայկական  “Ակոս” թերթին տված հարցազրույցում Բուլդաքը նշել է, որ “www.haysocial.com” կայքը ստեղծվել է ողջ աշխարհի հայերի միջեւ խոչընդոտները վերացնելու եւ նրանց համար հեշտ շփում ապահովելու նպատակով:

Բուլդաքը հավելել է նաեւ, որ կայքում կարող են գրանցվել միայն հայերը, իսկ ստուգելու համար իրենք մի շարք մեխանիզմներ ունեն: Կայքում գրանցվելը եւ բոլոր ֆունկցիաներից օգտվելն անվճար է:

Կայքի ստեղծման, ծրագրավորման եւ օգտատերերի անվտանգությունն ապահովելու համար 8 ամիս է պահանջվել: Ներկայումս կայքին են միացված Ստամբուլի փողոցներում տեղադրված 30 տեսախցիկներ եւ աշխատանքներ են տարվում Հայաստանի քաղաքներում տեղադրված տեսախցիկներն էլ կայքին միացնելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ