12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ժամանել են Ադրբեջան, հաղորդում է “АПА”-ն:  Այսօր` նոյեմբերի 26-ին, նրանք հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:  Հանդիպման շրջանակներում համանախագահները նոր գաղափարներ կներկայացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ կքննարկեն […]

Ադրբեջանցիները փորձել են բռնի ուժով լռեցնել Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հոհվաննիսյանին, ով նոյեմբերի 22-ին մեկնեց Բաքու` մասնակցելու “Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին”, նիստերից մեկի ժամանակ բռնի ուժով փորձել են լռեցնել: Նիստի այդ հատվածի տեսագրությունը հայտնվել է համացանցում:  Հիշեցնենք, որ իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ “Ադրբեջանը լավ կանի առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը”, ինչպես նաեւ ընդգծել էր նախագահի մակարդակով հարեւան պետության […]

Սիրիացի ապստամբները զավթել են կառավարական 2-րդ բազան

Սիրիացի ապստամբները հայտարարել են Դամասկոսից 15 կմ հեռավորության վրա գտվող կառավարական զորքերի ուղղաթիռների բազայի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու մասին, հաղորդում է “Reuters”-ը: Սա կառավարական ռազմաօդային ուժերի արդեն 2-րդ բազան է, որն ապստամբները զավթում են այս ամսվա ընթացքում: Ապստամբների խոսքով` բազայի գրավման գործողության արդյունքում  ոչնչացվել են 2 ուղղաթիռներ եւ մեկ ռադար, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադի 15 […]

Ֆրանսիական “FRANCE 24” հեռուստաաալիքի պատրաստած տեսանյութը ԼՂՀ վերաբերյալ /վիդեո/

       Պատասխանը կլինի ազդեցիկ, իսկ զենքը` ծանր, տանկերով, ռազմական տեխնիկայով` շփման ամբողջ գծով: Սա այն ուղերձն է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը ուղարկում է Ադրբեջանին, եթե վերջինս ցանկություն ունենա հարձակվել: Այս զորավարժությունը ծավալվում է ադրբեջանական ուժերից 10կմ-ից պակաս հեռավորության վրա, որոնք միլիարդավոր դոլարներ են հատկացնում իրենց ռազմական բյուջեին: Նրանք գտնվում են կովկասյան այս լեռների անմիջապես ետեւում: Մենք Աղդամում ենք` Ադրբեջանում: […]

Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի անդամները ԼՂՀ-ում են

Նոյեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` նրա նախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական   հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել  է ղարաբաղյան հիմնահարցի տարբեր խնդիրների նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի  դիրքորոշումը: Նշելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում […]

200 անգամ հրադադարը խախտվել է

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ  850 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի պաշտպանություն:

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա` նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին […]

Իսրայելը կրակ է բացել Գազայի ուղղությամբ` հրադադար կնքելուց հետո

Իսրայելցի զինծառայողները կրակ են բացել Գազայի հատվածի մի խումբ բնակիչների վրա` սպանելով մեկ եւ վիրավորելով 15 մարդու: Սա առաջին զինված միջադեպն է եղել հրադադարի մեկ ու կես օրվա ընթացքում, հաղորդում է “РИА Новости”-ն: Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հարավային տարածքում, որտեղ շուրջ 300 պաղեստինցիներ բողոքի ակցիա  են կազմակերպել` փորձելով կոտրել արգելապատնեշները եւ, ամենայն հավանականությամբ,  ներխուժել […]

41-ամյա թրքուհին բռնաբարել է ընկերուհուն

Թուրքիայի Քոջաելի նահանգում 42-ամյա մի կին է դիմել ոստիկանություն` հայտնելով, որ իր 15 տարվա ընկերուհին բռնաբարել է իրեն, իսկ հետո սկսել է շանտաժի ենթարկել, հաղորդում է “Haberturk”-ը: Նա պատմել է, որ ընկերուհին ցանկացել է պլաստիկ վիրահատություն կատարել` սեռը փոխելու նպատակով եւ իրենից գումար է պահանջել, սակայն չստանալով իր պահանջած գումարը` 41-ամյա կինը վիբրատորի օգնությամբ բռնաբարել […]

Սաակաշվիլին համաներում է շնորհել 519 բանտարկյալների

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաներում է շնորհել 519 բանտարկյալների` նոյեմբերի 23-ին Վրաստանում նշվող Սուրբ Գեւորգի ուղղափառ տոնի կապակցությամբ, հաղորդում է “Новости-Грузия”-ն: 519 բանտարկյալներից 50-ի ժամկետը կրճատվել է կիսով չափ, իսկ մյուսները կլքեն կալանավայրերը: Ինչպես նշել է Համաներման պետական հանձնախմբի ղեկավար Ելենա Տեւդորաձեն, համաներում ստացած  519-ից 43-ը կանայք են: Իսկ ահա անչափահասներ այդ ցանկում չեն հայտնվել: Նրա խոսքով` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի