06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իսրայելը փորձարկել է “Դավիթի պարսատիկը”

Իսրայելը հաջողությամբ անց է կացրել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի` “Դավիթի պարսատիկի”(David’s Sling) փորձարկումը, հաղորդում է”Associated Press”-ը:

Այն նախատեսված է միջին հեռավորության հրթիռների ոչնչացման համար, որոնց գործողության շառավիղը 40-300 կմ է: Փորձարկման ընթացքում մարտկոցը հաջողությամբ ոչնչացրել է փորձնական հրթիռը

ՀՀՊ-ան նոր համակարգը համատեղ մշակվել է իսրայելցի մասնագետների եւ ԱՄՆ-ի մասնավոր ֆիրմայի կողմից: Ամենայն հավանականությամբ, այն կընդգրկվի Իսրայելի պաշտպանական բանակի զինատեսակների մեջ, իսկ նրա հիմնական առաջադրանքը կլինի հրթիռների ոչնչացումը, որոնք կարող են արձակվել Լիբանանի տարածքից: 

Ներկայումս իսրայելական բանակն ունի 2 ՀՀՊ-ան համակարգեր` “Երկաթե գմբեթը” եւ “Նետը”: Վերջինս ուղղված է Իրանի եւ Սիրիայի կողմից հավանական սպառնալիքներից պաշտպանվելուն: “Երկաթե գմբեթը” թույլ է տալիս ոչնչացնել ավելի մոտ շառավղով հրթիռներ: Այն իր արդյունավետությունը ցույց տվեց նոյեմբերի 14-21-ը` Իսրայելի եւ “ՀԱՄԱՍ” շարժման միջեւ ընթացող հակամարտության ընթացքում: Համակարգը ոչնչացրել է 421 հրթիռ, ինչն Իսրայելի տարածքի վրա իրագործված գրոհների շուրջ 85 տոկոսն է կազմում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ