18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեռնային Ղարաբաղը շահում է` միանշանակ. ռուս քաղաքագետ

“Վերջին շրջանում Ստեփանակերտը փորձում է որպես առանձին խաղացող հանդես գալ համաշխարհային քաղաքականության մեջ: Փորձում է առաջ տանել իր սուբյեկտիվ դիրքերը միջազգային ասպարեզում:

Պետք է նկատել, որ գործընթացը սկսված է”, -Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել  Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, ռուսական “Российские вести” պարբերականի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը:

Քաղաքագետը ողջունում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն առանց միջնորդավորված դիմել է ՄԱԿ-ին՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը գրավել Ադրբեջանի սադրանքների վրա՝ նախ եւ առաջ կապված Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ: Այս ամենին, ըստ փորձագետի, որպես դրական տեղաշարժ ավելանում է օրերս մամուլում ակտիվ քննարկումների թեմա հանդիսացող Ուրուգվայի վերաբերմունքը ղարաբաղյան հարցին:

“Լեռնային Ղարաբաղը շահում է` միանշանակ: Հաջողության գրավականը պայմանավորված է դեպքերի օբյեկտիվ զարգացումներով”, -եզրափակել է Տարասովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ