16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան եւս ճանաչել է Սիրիական ազգային կոալիցիան

Թուրքական իշխանությունները եւս  Սիրիական ազգային կոալիցիան ճանաչել են սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ, հայտնում է “Hurriyet”-ը: Սակայն Անկարան այն չի համարում միակ օրինական իշխանությունը քաղաքացիական պատերազմով համակված երկրում:

“Թուրքիան ի սրտե ողջունում է այդ կարեւոր ձեռքբերումը եւ հաստատում է Սիրիական ազգային կոալիցիայի ճանաչումը` որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ եւ կոչ է անում Իսլամական համագործակցության կազմակերպության իր գործընկերներին անել նույնը”,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` Ջիբուտիում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության գործընկերների հետ հանդիպմանը:

Անկարայում չեն բացատրել, թե ինչու չեն հետեւել Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Ֆրանսիայի օրինակին, որոնք Սիրիական ազգային կոալիցիան միակ օրինական իշխանությունն են ճանաչել Սիրիայում` հրաժարվելով նախագահ Բաշար ալ-Ասադի օրինական կառավարութունից:

Այնուամենայնիվ, Դավութօղլուն հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել սիրիական ապստամբներին: “Սիրիայի քաղաքացիները եւ հեղափոխությունն այժմ ոչ թե գեղեցիկ ճառերի կամ  ցավակցությունների կարիք ունեն, այլ ազդեցիկ եւ իրական օգնության”,-ընդգծել է Դավութօղլուն` կոչ անելով ողջ միջազգային հանրությանը նման օգնություն ցուցաբերել:

Սիրիական հակամարտության հենց սկզբից Թուրքիան չի թաքցրել իր համակրանքը հեղափոխականների հանդեպ` պահանջելով նախագահ Բաշար ալ-Ասադից թողնել պաշտոնը եւ ազատ ընտրություններ անցկացնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ