16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախօրեին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Իվանիշվիլին հայտնել է, որ իրենք մի շարք հարցեր են միասին քննարկել, այդ թվում` Վրաստանում տեղի ունեցող կալանքները, գրում է “Regnum”-ը:

Վարչապետը խոստացել է Ռասմուսենին, որ Վրաստանի կառավարությունն ակտիվորեն կզարգացնի ժողովրդավարական ինստիտուտները եւ ամեն ինչ կանի, որպեսզի Վրաստանի զինված ուժերը համապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Իվանիշվիլին իր ափսոսանքն է հայտնել ՆԱՏՕ-ի ռազմական հանձնախմբի` Վրաստան կատարելիք այցի հետաձգման կապակցությամբ, իսկ Ռասմուսենն իր հերթին խոստացել է, որ այցը կկայանա:

Իվանիշվիլիի հետ հանդիպումը նա դրական է համարել` ընդգծելով Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի սերտ համագործակցությունը:

Ինչ վերաբերում է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ապա ՆԱՏՕ-ի պետքարտուղարը նշել է, որ դրանք ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան են եղել, սակայն ընդգծել է, որ ժողովրդավարական գործընթացները պետք է շարունակվեն նաեւ ընտրություններից հետո: Ռասմուսենը հաստատել է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչի համար Վրաստանը պարտավոր է շարունակել բարեփոխումները եւ ժողովրդավարության բարձր չափանիշների հաստատումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ