15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ գիշերվա ընթացքում 8 հազար սիրիացի է փախել Թուրքիա

Նոյեմբերի 9-ի գիշերը Սիրիայի շուրջ 8 հազար բնակիչներ հարեւան Թուրքիա են փախել` փրկվելով իրենց հայրենիքում ընթացող մարտերից, հաղորդում է “AFP”-ը:

Սիրիական հակամարտության ողջ ընթացքում 120 հազար սիրիացի է փախել Թուրքիա, որոնց թվում ոչ միայն խաղաղ բնակիչներ են, այլ նաեւ դասալիքներ զինված ուժերից: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ կքննարկի Սիրիայի հյուսիսային մասերում “ոչ թռիչքային տարածքներ”  ստեղծելու հարցը, եթե փախստականների թիվը գերազանցի 100 հազարը:

Ըստ “Associated Press”-ի` ՄԱԿ-ի հումանիտար գործողությունների կառավարումը Սիրիան իսկական հումանիտար աղետի տարածք է հայտարարել: Երկրի շուրջ 4 մլն բնակիչները հումանիտար օգանության կարիք ունեն, ընդ որում` այդ մարդկանց թիվը  շարունակաբար աճում է:

Բացի այդ, մինչ օրս շուրջ 400 հազար սիրիացի է փախել երկրից, եւ եթե իրավիճակը չփոխվի, 2013-ին նրանց թիվը հավանաբար կկրկնապատկվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ