01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայկական կողմը նահանջելու տեղ չունի. Դ. Ջամալյան

Արհեստականորեն ստեղծված բազմազգ պետությունների կազմաքանդվելուց հետո իշխող դարձած ազգը միշտ էլ համակերպվում է ինքնորոշված ժողովուրդների եւ տարածքների կորստի հետ եւ, վերջիվերջո, ճանաչում նրանց անկախությունը: Այնպես որ, Ադրբեջանը վաղ թե ուշ կհամակերպվի այն իրողության հետ, որ Արցախի ինքնորոշումն անդառնալի է: Լրագրողների հետ հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին անդրադառնալիս նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

“Սակայն հրադադարից հետո Ադրբեջանը ժամանակն օգտագործեց իր ժողովրդի մեջ հայատյացություն եւ անիրականանալի երազանքեր ներարկելու վրա: Ադրբեջանական կողմին զսպելու երաշխիքը հայկական 2 պետությունների զինված ուժերն են, որոնց մարտունակության շնորհիվ թշնամին չի կարող խոսքից գործի անցնել”,-նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա բանախոսը կարծում է, որ հայկական կողմը նահանջելու տեղ չունի, քանի որ “մենք չպետք է հանուն չգիտես ինչի զիջենք մեր հայրենիքի մի մասը”: Նրա խոսքով` խնդրի լուծման միակ ելքը ինքնորոշված ժողովրդի ազատ եւ անկախ  ապրելու իրավունքի ճանաչումն է, այդ պաճառով էլ նա իրատեսական չի համարում շուտափույթ լուծում ակնկալելը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ