12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մոնիտորինգ սահմանագլխին

Հոկտեմբերի 23-ին,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի /Լեհաստան/ գլխավորությամբ եւ իր դաշտային օգնական Իրժի Աբերլեի […]

Պուտինը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փորձելով համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չաջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, բախվել է նրա խիստ դիրքորոշման հետ: Թուրքական “Aydinlik” թերթը ներկացրել է Էրդողանի եւ Պուտինի` հոկտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցից մի հատված, որում Պուտինը հայտնել է. “Եթե նույնիսկ մեկ թուրք զինվոր անցնի սիրիական սահմանը, Ռուսաստանը շատ խիստ կարձագանքի դրան”: Էրդողանն ի […]

Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը: Հանրապետության ղեկավարն այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, […]

ԼՂՀ ԱԳ նախարարը ընդունեց ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչին

Այսօր` հոկտեմբերի 22-ին, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 23-ին անցկացվելիք դիտարկման կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին  շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարեւոր հարցերի: Այս մասին տեղեկացնում […]

Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակը որոշել է բացահայտել Սաակաշվիլիի “հանցանքները”

Վրաստանի խորհրդարանի նորանշանակ խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին “РИА Новости”-ին հայտնել է, որ Վրաստանի նոր խորհրդարանում կստեղծվի կոմիտե` քննելու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք իրականացված “հանցանքները”, այդ թվում` կաշառակերության, քաղաքական հետապնդման, բռնության դեպքեր: Կոմիտեն կղեկավարի Ուսուպաշվիլիի կինը` “Հանրապետական” կուսակցության ղեկավարներից մեկը: 44-ամյա Ուսուպաշվիլին եւս նույն կուսակցության անդամ է: Նա նաեւ նշել է, որ իշխող կոալիցիան կաշխատի հնարավորինս […]

Էդուարդ Շարմազանովը ամփոփեց ԱՊՀ ՄԽՎ համաժողովի արդյունքները

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեց Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ համաժողովի արդյունքները: Համաժողովը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Էդուարդ Շարմազանովը, վերաբերել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ իր ելույթում անդրադառնալով ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ պայքարի անհրաժեշտությանը, […]

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա Փարիզում. Ի. Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետը դեռեւս ճշտված չէ, սակայն նա հույս է հայտնել, որ այն կկայանա այս շաբաթվա ընթացքում, հաղորդում է “APA” գործակալությունը: Նա ընդամենը նշել է, որ 2 նախարարությունների հետ այժմ բանակցություններ են ընթանում եւ որ հանդիպումը կկայանա Փարիզում: հանդիպումից հետո համանախագահները կայցելեն […]

Շարմազանովը շոկի է ենթարկել ադրբեջանցիներին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` հոկտեմբերի 17-ի սանկտպետերբուրգյան ելույթից հետո  Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովի տարածաշրջանային հարցերով նախագահ Արիֆ Ռագիմզադեն  համաժողովին շտապել է հայտարարել, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթն իրեն շոկի մեջ է գցել, քանի որ Ռագիմզադեն նշել է, որ ռասիզմից եւ քսենոֆոբիայից խոսում է մի պետության ներկայացուցիչ, որն իրականացրել է Խոջալուի ջարդը, եւ որտեղ ոտնահարվում են ազգային […]

Լիբանանում ՀՀ դեսպանատունը հաստատում է Բեյրութում պայթյունի հետեւանքով հայ կնոջ մահվան լուրը

Լիբանանում ՀՀ դեսպանատունը հաստատում է Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հայազգի Ջորջետա Սարգսյանի մահվան լուրը: Այս մասին henaran.am-ին  տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում 8 մարդ էր զոհվել, այդ թվում եւ Ջորջետա Սարգսյանը:

Վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում խախտվել է շուրջ 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի