15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիայի մասնատումը չի բխում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Հայաստանի շահերից. քաղաքագետ.

Ռուսաստանի  դիրքորոշումը Սիրիայի հարցում ակնհայտ է: Ռուսաստանը սատարում է Սիրիային: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով` Սիրիայի մասնատումը չի բխում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Հայաստանի շահերից: Այն, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, քաղաքագետը դրական է համարում, քանի որ հակառակ դեպքում կմեծանա Թուրքիայի ազդեցությունը:

Բանախոսը նշեց, որ Արեւմուտքի ծրագրերը Սիրիայում չիրականացան, այսինքն` Բաշար ալ-Ասադը ոչ միայն պաշտոնաթող չեղավ, այլ նաեւ կարող է դառնալ արաբական աշխարհի առաջատար դեմքերից մեկը:

Ասուլիսին ներկա քաղաքագետ Հարություն Մեսրոպյանն իր հերթին եւս կարծիք հայտնեց, որ Թուրքիան Սիրիայի հետ հարաբերությունները սրում է` տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով: Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքում բնակվող հայության հոծ զանգվածի ճակատագրին, ապա քաղաքագետը նշեց, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով կրճատվում է ոչ միայն սիրիահայության, այլ նաեւ լիբանանահայության թիվը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ