25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սաակաշվիլին ներում է շնորհել հանցագործի՞ն

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներում է շնորհել Վրաստանի նախկին նախագահ Զվիադա Գամսախուրդիայի որդուն` Ցոտնեին` Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդի ներում շնորհելուց հետո, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն:

Ցոտնեն ձերբակալվել է 3 տարի առաջ` հարեւանի վրա հարձակման եւ հրազենային զենք պահելու համար: Բանտում նա եւս մեկ անգամ է դատապարտվել` ռեժիմը խախտելու համար: Գամսախուրդիան պետք է բանտում անցկացներ 10 տարի:

Ցոտնե Գամսախուրդիան 2009-ի դեկտեմբերին բանտում հացադուլ էր հայտարարել`  որպես բողոք իր դեմ ներկայացված մեղադրանքներին: 2010-ի փետրվարին նրա փաստաբանը եւ հարազատները հայտարարել էին, որ նա կոմայի մեջ է բանտի հիվանդանոցում: Երիտասարդին հաջողվել է համոզել դադարեցել հացադուլը միայն կաթողիկոսի միջամտությունից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ