12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

“Ժամանակն է կրկին կենտրոնանալ Արցախի վրա”. կոնգրեսական Ադամ Շիֆ

Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը “asbarez.com”-ում հոդված է ներկայացրել Արցախի վերաբերյալ` “Ժամանակն է կրկին կենտրոնանալ Արցախի վրա” վերնագրով: Նա գրում է, որ  Խորհրդային Միության փլուզումից հետո տասնամյակներ շարունակ ճնշված տարածաշրջանային հակամարտությունները կրկին գլուխ բարձրացրեցին, որոնցից ամենաթեժը Ադրբեջանի եւ Արցախի միջեւ հակամարտությունն էր: Շիֆն Արցախն անվանում է “բացառապես հայկական տարածք, որը Խորհրդային իշխանություների օրոք անցել էր […]

Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Գազայի տարածքի վրա

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն իսրայելական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի տարածքի ուղղությամբ, հաղորդում է  “AFP”-ը: “ՀԱՄԱՍ”-ի գրոհայինների բազայի ուղղությամբ իրագործած Իսրայելի ավիահարվածի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հարվածն իրականացվել է Գազայից  Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակելուց մի քանի ժամ հետո: Իսրայելցի զինվորակնները հաստատել են այն փաստը, որ իրենց թիրախն է եղել “ՀԱՄԱՍ” շարժման բազան: […]

Սաակաշվիլին ներկայացրել է Իվանիշվիլիին որպես վարչապետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իանիշվիլիին ներկայացրել է որպես երկրի վարչապետի թեկնածու: Ընդ որում, նախագահի մամլո քարտուղար Մանանա Մնաջգալաձեն հայտնել է, որ Իվանիշվիլին 10 օր ժամանակ ունի կառավարության նոր կազմը նախագահին ներկայացնելու համար, հաղորդում է “Грузия-Online”-ը: Իվանիշվիլին, սակայն, մինչ ժամկետ նշանակելն էր հայտարարել կառավարության անդամների թեկնածությունները: Պաշտպանության նախարարի եւ փոխվարչապետի […]

Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին նվիրված ԱՊՀ ՄԽՎ համաժողովին եւ հանդես եկել ելույթով: Ստորեւ ներկայացնում ենք այն. “Հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Այսօրվա համաժողովին քննարկվող հարցը շատ ակտուալ է ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների համար: Չնայած ռասիզմի եւ […]

Հայտնի ֆուտբոլիստը` էներգետիկայի նախարար

Վրաստանի ապագա վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է տնտեսական բլոկի նոր նախարարներին: Հայտնի ֆուտբոլիստ, “Միլան”-ի նախկին խաղացող եւ Վրաստանի հավաքականի նախկին ավագ Կախա Քալաձեն կղեկավարի էներգետիկայի նախարարությունը: Ավելի վաղ նա ներկայացվել էր որպես ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարի թեկնածու, սակայն հիմա պարզվել է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Դավիդ Նարմանիան, տեղեկացնում է “РБК” կայքը: Ֆինանսների նախարար […]

Հադրութի Ուտաձոր գյուղի գլխավոր խնդիրը լուծված է

Շուրջ 500 տարի առաջ հիմնված Հադրութի շրջանի Ուխտաձոր սահմանամերձ գյուղի մոտ 345 բնակչի համար խմելու որակյալ ջուրն ու շուրջօրյան ջրամատակարարումը թիվ 1 խնդիրն էր գյուղի բազմաթիվ այլ խնդիրների շարքում: 50-ական թվերին կառուցված եւ արդեն անմխիթար վիճակում հայտնված համակարգն ուներ ջրի մեծ  կորուստ եւ, լավագույն դեպքում, բնակիչներն օրական 2 ժամ էին ջուր ստանում: Ծրագրի շրջանակներում, ԼՂՀ կառավարության […]

Սիրիական ընդդիմադիր խմբավորումները միավորվել են

Սիրիացի ապստամբների տարբեր խմբավորումները, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ, որոշել են միասնական հրամանատարություն կազմավորել իրենց գործողությունների համակարգման համար, հաղորդում է “Reuters”-ը: Գործակալության տվյալներով` ապստամբների ստորաբաժանումների ղեկավարներն այդ քայլին են դիմել, քանի որ նրանց արտասահմանյան հովանավորները չեն ցանկանում օգնել պառակտված տարբեր խմբերի, որոնք ապագայի կոնկրետ ծրագրեր չունեն: Զինված ընդդիմության տասնյակ առաջնորդների հանդիպումը տեղի […]

ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է նախատեսել Իրանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է նախատեսել Իրանի  նավթային եւ գազային սեկտորի գրեթե բոլոր ընկերությունների վրա` այդ կերպ փորձելով ազդել երկրի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն միջուկային ծրագրերից, հաղորդում է “BBC”-ն: ԵՄ խորհուրդը նշել է, որ սառեցման ենթակա են ավելի քան 30 իրանական ընկերությունների, կազմակերպությունների եւ հաստատությունների ակտիվները: Դրանք այն ընկերություններն են, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում […]

Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը վերականգնվել է

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերականգնել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք’ կոալիցիայի առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը: Այդ մասին հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Մանանա Պանջիկիձեն, տեղեկացնում է “РИА Новости”-ն: 2011-ի հոկտեմբերին Սաակաշվիլին զրկեց միլիարդատեր Իվանիշվիլիին եւ նրա կնոջը  քաղաքացիությունից: Արդարադատության նախարարության տվյալներով` Իվանիշվիլիի` 2004-ի հուլիսի 22-ին ստացած վրացական քաղաքացիությունը չեղյալ է […]

Կիրկորովի համերգը Բաքվում հետաձգվել է

Նոյեմբերի 9-ին Բաքվի Հեյդար Ալիեւի անվան համալիրում կայանալիք Ֆիլիպ Կիրկորովի համերգը հետաձգվել է: Ինչպես հաղորդում է “АПА”-ն, համերգի կազմակերպիչ ընկերությունը հայտարարել է, որ համերգը հետաձգվում է կազմակերպչական խնդիրների պատճառով: Այժմ Կիրկորովի համերգը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 8-ին “Baku Crystal Hall”-ում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի